Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

April 30, 2022

Ինչպես «Սովորության ուժի», այնպես էլ «Ավելի խելացի, արագ, հաջողակի» հայերենթարգմանության գլխավոր գործընկերը Դիջիթեյն ընկերությունն է: Շնորհանդեսն էլ տեղիունեցավ հենց Դիջիթեյնում, որտեղ գիրքը ներկայացրեցին ոչ միայն հրատարակչությանստդղծագորտական թիմը, այլև Դիջիթեյնի 5 աշխատակից, ովքեր արդեն ընթերցել էինգիրքը: Իսկ վերջում տեղի ունեցավ 15 րոպե թրեյնինգ՝ արդյունավետության ևսովորությունների մասին։

Անձնական աճի գերարդյունավետ ձեռնարկ, գիտական փաստերի և գործնական քայլերիհաջողված համադրություն. գրաքննադատներն այսպես են բնութագրում Նյումեգ հրատարակչության նոր բեսթսելլերը: Չարլզ Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը թարգմանվել է հայերեն: Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանն ասում է՝ սա պետք է կարդան բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց կյանքն ավելի լավ կազմակերպել. «Սովորաբար ընդունված է կարծել, որ մոտիվացիոն նման գրքերը երիտասարդների համար են: Իրականում այս գիրքը կարող են կարդալ ցանկացած տարիքի և մասնագիտությանմարդիկ, բոլորն էլ արժեքավոր խորհուրդներ կգտնեն»:
 

Ինչու են որոշ մարդիկ և բիզնեսներ հաջողում, իսկ մյուսները՝ ոչ: Ի՞նչն է կարևոր՝ որոշումներ կայացնելիս, ինչպե՞ս սահմանել չափելի ու հստակ նպատակներ, և ո՞րն է այդ նպատակների իրագործման ուղին: Չարլզ Դահիգը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները` ընդգծում է գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը. «Այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ ոչ թե ասում է՝ այսպես արեք, կամ՝ այնպես մի արեք, այլ օրինակներ է բերում՝ հաջողության և անհաջողության դեպքեր, և հետաքրքիր պատումի միջոցով ընթերցողին բերում է իրկարևոր եզրակացություններին»: 
 

Գրքի հեղինակը գիտի, որ նպատակին հասնելու ճանապարհին տհաճ կամ ձանձրալի փուլերն անխուսափելի են, բայց չհուսահատվելու գլխավոր պայմանը նպատակը հիշելն է. «Հաջողակ մարդիկ հստակ գիտեն, որ իրենց առջև դրված անելիքներին պետք է վերաբերվեն որպես ընտրության, ոչ թե պարտադրանքի։ Ընտրության հնարավորություն ունենալը մեզ մոտիվացնում է, մոտիվացիան մեզ մղում է որևէ գործողության, գործողության հետ գալիս է արդյունավետությունը»։

 

Գրքի գլխավոր գործընկերը Դիջիթեյն ընկերությունն է: Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին գործակցությունն է: Նոր գրքերն ու նոր նախագծերն արդեն աշխատանքային փուլում են: Դիջիթեյնի ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անի Մկրտչյանը վստահ է՝ Newmag-ի և իրենց ընկերության հետ գործակցությունը հանրօգուտ է և կարևոր արժեք էստեղծում. «Մենք աջակցել ենք Չարլզ Դահիգի առաջին գրքի թարգմանությանը, և այս անգամ ևս չէինք կարող անմասն մնալ: Սա շատ կարևոր համագործակցություն է, որը շարունակական է լինելու»:
 

Գրքի առաջին ընթերցողները Դիջիթեյնի աշխատակիցներն են: Շնորհանդեսի ընթացքում հայտնում են տպավորությունները: Նրանցից Նարինե Նադրյանը վստահեցնում է, որ սա սոսկ մոտիվացիոն գիրք չէ և խորհուրդ է տալիս կարդալ գիրքը. «Երբ կարդում ես այս գիրքը, ոչ թեուզում ես գիրքը փակել և գրավել աշխարհը, այլ փորձել հասկանալ ինքդ քեզ, ճանաչել քո հնարավորությունները ու խնդիրներին նայել տարբեր կողմերից»:
  

Շնորհանդեսի վերջում մոտիվացիայի լրացուցիչ չափաբաժին՝ բիզնես քոուչի խորհուրդներով և գրքի ամենակարևոր ուղերձներով: Newmag-ի նոր գիրքը մղում է հաղթահարել արգելքները , չվախենալ փոփոխություններից և դառնալ ավելի խելացի, արագ, հաջողակ։