Սոցիալական մեդիայում նոր թրենդ է տարածվում. սելֆի՝ «վարձու ընկերների» հետ

March 26, 2017

Սոցիալական կայքերում ընկերների վրա տպավորություն ուզում են թողնել գրեթե բոլորը:Որքան շատ ընկերներ,այնքան քաջություն ու համարձակություն , իսկ ինչպե՞ս տպավորիչ լինեն նրանք, ովքեր ունեն քիչ ընկերներ, կամ ընդհանրապես չունեն:

Family Romance ճապոնական ընկերությունը բավականին հուսադրող պայմաններ է առաջարկում օգտատերերի համար: Այն վարձակալում է «ընկերների»՝ միասնական սելֆի անելու համար: Ընկերությունն աշխատում է հետևյալ համակարգով՝ պատվիրատուն «մենյուից» ընտրում է իրեն առավել շատ դուր եկած մոդելին, որից հետո կեղծ ընկերները նշանակում են հանդիպման վայրը: Հանդիպելուց հետո միանգամից սկսվում են սելֆի անելու  և այն սոցիալական կայքերում տարածելու գործողությունները: Լուսանկարահանումները տևում են երկու ժամ, որի համար «ընկերը» վաստակում է 73 $:



Սոցիալական մեդիայի ու դրանից բխող լավ ու վատ այլ բաների մասին՝





Ընկերությունն իր գոյությունը արդարացնում է հետևյալ կերպ՝ սա ստեղծված է քիչ ընկերներ ունեցողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ուզում են «պատժել» իրենց «նախկիններին»:

Սա նաև արվում է,որպեսզի պատվիրատուն որոշակի տպավորություն թողնի սոցիալական կայքում սեփական հետևողների վրա: Իմիջիայլոց, առաջարկվում է նաև խմբեր ստեղծելու տարբերակը:

Պատվիրատուին հաճելի է այն փաստը, որ նմանատիպ նկարներ հրապարակելուց հետո նա «հավաքում» է բավականին շատ լայքեր:

Օգտատերերից մեկը գրում է իր էջում՝ «Family Romance-ի տասը անդամների հետ եմ, մենք ֆանտաստիկ երեկո ենք ունեցել՝լիքը ալկոհոլային ըմպելիք, երաժշտություն, անցկացնում էի ծննդյանս արարողությունը Տոկիոյի հայտնի հյուրանոցներից մեկում.ֆանտաստիկ էր»: