Հուշակոթող՝ նվիրված վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանին

June 1, 2021

Այս տարի Newmag-ը հրատրակեց ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռիմա Խաչատրյանի «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը: Վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է, որի հիմքում իրական դեպքեր են, դեմքեր ու ժամանակի նշանակալի իրադարձություններ։ Հայաստանցու կենցաղն ու մտորումները հագեցած են աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Վերջերս բացվեց նաև բազմաթիվ սերունդենր կրթած Ռիմա Խաչատրյանին հուշակոթողը:

«Ամպերից նայող կինը»՝ ահա այսպես է կոչվում ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշակոթողը։ Երևանում բացված մարմարե կոմպոզիցիայի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանն է: Այսուհետեև մանկավարժին իր հարգանքի տուրքը սերունդները կարող են մատուցել հենց արձանի մոտ:

Իր մանկավարժական գործունեությունը Ռիմա Խաչատրյանն սկսել դեռ 1965 թվականին՝ Երևանի բժշկական ուսումնարանում։ Հետագա տարիներին նրա գործուն մասնակցությամբ միջնակարգ մասնագիտական կրթական համակարգը հանրապետությունում ընդլայնեց աշխարհագրությունը։  Իր ավանդի համար 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով, 2009 թվականին՝ «Անանիա Շիրակացու» մեդալով, 2017-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

2013 թվականին Ռ.Խաչատրյանի ղեկավարությամբ մշակվել և Հայաստանի բժշկական քոլեջներում ներդրվել է «Դեղագործություն» մասնագիտության նոր՝ արդյունքի ձևավորմանը միտված կրթական ծրագիրը: Նա հեղինակել է «Անօրգանական քիմիա» և «Անալիտիկ քիմիա» դասագրքերը, որոնք շատ արագ դարձան քրեստոմատիական և արդեն շուրջ մեկուկես տասնամյակ որպես հիմնական ուսումնական ձեռնարկ ներառված են հանրապետության շուրջ մեկ տասնյակ բժշկական քոլեջների ուսումնական ծրագրերում: Կյանքի, հարաբերությունների, հարուստ կենսափորձի մասին կարելի է ընթերցել իր «Մյունխեն. վերջին կայարան» գրքում:

Կարդացեք նաև


2020-ին Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտում սահմանվել է «Ռիմա Խաչատրյան» անվանական կրթաթոշակ: Այն հնարավորություն կտա մասնագետ կադրերին մասնակցել վերապատրաստման դասընթացների և հարմարվել աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին: