Յուվալ Նոյ Հարարիի երկու գրքերը «Երևանյան բեսթսելեր»-ի առաջին երկու հորիզոնականում են

December 4, 2020

Վերջին տարիներին Հարարին աշխարհի մասշտաբներով համարվում է ամենաշատ քննարկվող գրողը, իսկ գրքերը սպառվում են մեծ քանակությամբ: «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»-ը պատասխաններ է փնտրում այն հարցերին, որոնք դարեր շարունակ հետաքրքրել են գիտնականից մինչև ուսանող, քաղաքական գործչից մինչև արվեստագետ։ Հարարին իր գրքի միջոցով ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք՝ հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրել են տարբեր ժամանակների գիտնականներին: Այս տարի Newmag-ը հայերեն հրատարակեց այս գործը, որն անմիջապես մեծ սպառում ունեցավ գրախանութներում:  

Մարդիկ ապակողմնորոշվել են տեղեկատվական ու տեխնոլոգիական աշխարհում և փրկություն են տեսնում անցյալում: Մարդիկ գործիչներից տեսնում ենք քաղաքական տեսլականների ալիք, որոնք ավելի շատ ուղղված են դեպի անցյալ, քան ապագա. Հարարի

Աշնանը հայերեն հրատարակվեց նաև Հարարիի մյուս գործը՝ «XXI դարի 21 դասերը»: Երսուսաղեմի հրեական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորը այս գրքում խոսում է մեր՝ 21-րդ դարի մարդու մասին: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: Ըստ նրա, Մարդիկ ապակողմնորոշվել են տեղեկատվական ու տեխնոլոգիական աշխարհում և փրկություն են տեսնում անցյալում: Մարդիկ գործիչներից տեսնում ենք քաղաքական տեսլականների ալիք, որոնք ավելի շատ ուղղված են դեպի անցյալ, քան ապագա:

«Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքն ինքնակատարելագործման ձեռնարկ է ՝ այն սովորեցնում է երջանիկ լինելու նուրբ արվեստը՝ այն դժվարություններին համառ ու վստահ նայելու կարողությունն է:

«Երևանյան բեսթսելեր»-ում իր մշտական տեղն ունի Մարկ Մենսոնը: «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքն ինքնակատարելագործման ձեռնարկ է ՝ այն սովորեցնում է երջանիկ լինելու նուրբ արվեստը՝ այն դժվարություններին համառ ու վստահ նայելու կարողությունն է: Հեղինակը գիտական հետազոտությունները հաճախ համեմվում են սև հումորի չափաբաժնով: Գրքում Մենսոնը անձնական պատմություններ պատմելով հարմարավետ միջավայր է ստեղծում ընթերցողի համար:

Հոկտեմբերի մյուս բեսթսելլերը  Միշել Օբամայի «Becoming.Իմ պատմությունը» գիրքն է: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: