Ովքե՞ր են աշխարհի ամենահայտնի պոպուլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 20, 2019

«Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Սա է գիտականության արտահայտություններից մեկը։ Պատասխանները շարադրված են միանգամայն հասկանալի եզրահանգումների տեսքով։ Իսկ որոնք են պոպուլիզմի ամենավառ օրինակները և ովքե՞ր են ամենահայտնի պոպուլիստները։


Ֆիլիպինների նախագահ՝ Ասիական պոպուլիզմի ամենավառ ներկայացուցիչը: Նա հրապարակավ խոստանում ու հրապարակավ իրագործում է թմրամոլների, նրանց հարևանների, պոտենցիալ հանցակիցների ու ենթադրյալ համախոհների կոտորածը: Համառ է, անզիջում, միջոցների մեջ տարբերություն չի դնում:


Վլադիմիր Զելենսկին կոտորում է ուկրաինացի օրենսդիրներին, բայց, գոնե, ֆիլմում։ Չնայած հենց այդ ֆիլմի շնորհիվ էլ նախագահի դերակատարից նա իսկապես նախագահ դարձավ: Նրա վարքը, կառավարելու միջոցներն ամեն օր շոկի են ենթարկում ուկրաինացիներին, որոնք հենց նրան են ընտրել պատերազմի ու տնտեսական ճգնաժամի մեջ խճճված իրենց երկրի ղեկավար:


Սերբիայի նախագահի թեկնածու Լուկա Մաքսիմովիչ՝  նույնպես կոմեդիանտ: 2017-ին նա մասնակցեց նախագահի ընտրությանը: Ընտրարշավն անկեղծ ստի մասին էր: Թեկնածուն հայտարարում էր, որ գնում է գյուղեր մարդկանց խաբելու: Չնայած սրան, նա հավաքեց 326 հազար ձայն՝ զբաղեցնելով 3-րդ տեղը:




newmag-ում կարդացեք նաև․ 





Պոպուլիզմի մշտական ուղեկիցը բարձր գոռալն է: Ընդ որում, կապ չունի, թե ինչ: Բեպպե Գրիլիոն ևս կոմեդիանտ է: Նա ցնցեց Իտալիայի քաղաքական կյանքն իր արտասովոր առաջարկներով ու պետության փլուզման մասին պնդումներով: Անցած տարի հենց նրա քաղաքական թիմը կոալիցա կազմեց մեկ այլ պոպուլիստական ուժի հետ ու վերցրեց իշխանությունը:


Պոպուլիզմը նաև ամենաազդեցիկ երկրների քաղաքականության անբաժան մասն է: Նախագահ Թրամփի կառավարման ոճը շատերին է ցնցում, բայց հենց նրա պարզ ու անմիջական խոսքն ու վարքը վճռեց ընտրության ելքը: Սա հասկացան Ֆրանսիայում, որտեղ առաջին անգամ ֆրանսիացիները ընտրություն էին կատարում անհամակարգ Մակրոնի ու ազգայնամոլ Լե Պենի միջև:


Մակրոն․ պոպուլիզմի գործիքներից ստիպված են օգտվել արդեն բոլորը, այլապես իշխանության կարող են գալ անհավասարակշիռ բախտախնդիրները: Կառավարման գործող համակարգերի ճգնաժամը միայն խորանում է ու հարթում նոր պոպուլիստների ճանապարհը:






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում