Որոնք են դարձել 2020-ի ամենավաճառված գրքերը. ցանկում Newmag-ն ունի առաջատարներ

February 27, 2021

Ինչ գրքեր են կարդացել Հայաստանում, որ ժանրն է եղել ամենապահանջվածն ու ինչու է սկսել հասարակությունը կրկին կարդալ: Հայ հրատարակիչներն ամփոփել են 2020-ի ամենապահանջված գրքերի տասնյակը: Թոփ գրքերի շարքում հայտնվել են նաև մեր գրքերը: Գրախանութների անցած տարվա ցուցանիշների համաձայն, Newmag-ի գրքերը ամենապահանջվածներից են եղել: Ինչի մասին են փաստում տպագրվելուց օրեր անց գրքերի արագ սպառումն ու վերահրատարակումները:

Ըստ հայ հրատարակիչների ներկայացրած ցուցանիշենրի, 2020-ին ամենաշատ վաճառված գրքերից է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը: Այս գիրքն ամբողջ աշխարհում է տարիներ շարունակ է համարվել բեսթսելլեր: Սափիենսը լույս տեսավ 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսոր Հարարին այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց անգլերեն թարգմանվելուց հետո «Sapiens»-ը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Ամենից առաջ հենց այն պատճառով, որ այս գիրքը պարզապես պատմական փաստերի թվարկում չէ։ Հանրամատչելի ոճով Հարարին նախամարդուն համեմատում է ժամանակակից մարդու հետ և գտնում մարդաբանական սովորույթների, բնավորության ու գործողությունների արմատները։

New York Times-ի վարկածով՝ գիրքը կարդացողին սպասում է կլանված ընթերցանություն:

Ըստ Ամերիկյան մամուլի, մարդու գոյության պատմությունն ավելի լավ դեռ չէր ներկայացվել, դրանից կտրվել չի ստացվում ու որ սա գիրք է, որը ստիպում է իսկապես մտածել: New York Times-ի վարկածով՝ գիրքը կարդացողին սպասում է կլանված ընթերցանություն:

Այս գործը նաև Բարաք Օբամայի նախընտրելի գրքերից է: Այս մասին հենց Օբաման է պատմել CNN-ին տված հարցազրույցում 2016-ին. «Sapiens-ն անդրադառնում է պատմության ու ժամանակակից աշխարհի ամենամեծ հարցերին ու գրված է անմոռանալիորեն վառ լեզվով»:

«Becoming. Իմ պատմությունը» հիասթափությունից հաղթանակ տանող ճանապարհի մասին է: Այն չվախենալու, վախենալու դեպքում էլ` չամաչելու մասին:

2020-ի մյուս պահանջված ու վաճառված գիրքը Միշել Օբամայի կյանքի պատմությունն է: Newmag-ի հրատարակած գործը բացահայտում է անհնարինը հնարավոր դարձնելու երեք կանոն՝ աշխատանքային էթիկա, հավատ և ինքնավստահություն: Միշելը գրում է. «Միշտ կլինի մեկը, որ կասի՝ դու չես կարող: Հասարակությունն էլ կասի՝ չես կարող: Բայց ամենակարևորը՝  ներքին ձայնն է»:

Ինչպե՞ս հեռու մնալ մարդկանցից, որոնք իրենց պահանջներով խցկվում են ձեր կյանք ու որոշում, թե ով եք դուք: Եվ վերջապես, ինչպե՞ս է փոխվում ձեր կյանքը, երբ ազատվում եք նրանցից: Միշել Օբաման բերում է սեփական օրինակը: «Becoming. Իմ պատմությունը» հիասթափությունից հաղթանակ տանող ճանապարհի մասին է: Այն պատմություն է չվախենալու, վախենալու դեպքում էլ` չամաչելու մասին: Սա Միշել Օբամայի կայացման պատմությունն է, որտեղ բոլորն իրենց ծանոթ իրավիճակ ու հոգեվիճակ կգտնեն: