Հարարին՝ թեժ եռյակում. հուլիսին ամենաշատ վաճառված 10 բեսթսելերներից 6-ը Newmag-ինն է

August 29, 2020

«Երևանյան բեսթսելեր»-ը հրապարակել է փաստավավերագրական ստեղծագործությունների հուլիսյան լավագույն տասնյակը։ Newmag-ի 6 գիրք հայտնվել է բեսթսելլերների թոփ 10-յակում: Ըստ գրավաճառների, հուլիսի ամենաշատը գնել են «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը», «Becoming. Իմ պատմությունը», «Թքած ունենալու նուրբ արվեստը»,  «Թքել ենք բոլորս», «Ինչպես հասցնել բոլոր գործերը», և «Ռոնալդու» գրքերը։

Ամենաշատ վաճառվածներից է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը այս թեմային անդրադառնում է կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական տեսանկյունից, բայց Յուվալ Նոյ Հարարին բոլորովին այլ մոտեցմամբ հանդես եկավ, ինչի շնորհիվ էլ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց իր գործերի վրա: Հարարին միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

Ամսվա հաջորդ գրական հիթը Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքն է: Նա առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերից, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ Միշել Օբաման մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքի շուրջ հետաքրքրությունը չի դադարում վերջին երկու տարում: Նյումեգի հրատարակած այս գործի յուրահատկությունն այն է, որ հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մտերմիկ ոճով, երբեմն նախատելով Մենսոնը սովորեցնում է ապրել՝ տիրապետելով ամենանուրբ արվեստին:

Պակաս հոջողություններ չի գրանցում  Մարկ Մենսոնի մյուս՝ «Թքել ենք բոլորս» գիրքը: Այս գործում գրողը հորդորում է ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Հավատի, երջանկության, ազատության բացատրությունները կարող եք ընթերցել Նյումեգի բեսթսելլերում:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» վերնագիրը որպես հարց գրեթե ամեն օր հնչում է մեր շրջապատում: Դեյվիդ Ալենը գիտի ու սովորեցնում է՝ ինչպես: Գրքում հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նյումեգը հրատարակեց մի գիրք, որն արդեն 20 տարի մեծ հեղինակություն է վայելում աշխարհով մեկ:

Թվում էր՝ սպորտային գրքերի ընթերցողները մեծ տոկոսչեն կազմում: Սակայն մեր հրատարակչություն հավատում էր ու ապացուցեց, որ որակյալ թարգմանությամբ և տպագրությամբ գրքերը ակպահովեն վաճառքի մեծ տեմպեր։ Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը պատմում է աշխարհահռչակ ֆուտբոլստի՝ հաջողության հասնելու և կատարելագործվելու մասին: Գրողը գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով: