Ռուսաստանում իրավապահները թիրախավորել են «օրենքով գողերի» բիզնեսները

April 5, 2019

«Օրենքով գողերը» զանգվածաբար լքում են Ռուսաստանի տարածքը ոչ միայն անձնական, այլ նաև իրենց  բիզնեսների հետապնդման պատճառով: Նման եզրահանգման է  եկել ՌԴ առանձնապես կարևոր գործերով ավագ քննիչ Պավել Զայցևը:
Ավելի վաղ «Հանցավոր Ռուսաստանը»-ը հայտնել էր, որ «օրենքով գողերն» իսկապես համատարած փախչում են Ռուսաստանից: Նրանք նախընտրում են տեղափոխվել այն երկրներ, որոնք հանցագործների հանձնման  պայմանավորվածություններ չունեն Ռուսաստանի հետ: Վերջին շրջանում սլավոնական ծագման խմբավորումները տեղափոխվել են Իսրայել՝  ամենայն հավանականությամբ քաղաքացիություն ստանալու նպատակով:
«Օրենքով  գողերն» իրենց համար ապաստան են փնտրում Ռուսաստանի կողմից կազմակերպված հացավորությամ դեմ պայքարը խստացնելուց  հետո: Ներկայումս Ռուսաստանում մոտ 70 «օրենքով գող» է ապրում, որոնց մեծամասնությունը վրացիներ են: Նրանք կենտրոնացված են  Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում, Նիժնի Նովգորոդում և  Չեչնիայում:



Կարդացեք նաև.



Հանցավոր աշխարհի ներկայացուցիչները 2004-ին հենց Վրաստանից տեղափոխվեցին,  երբ  սկսեցին նրանց նստացնել «օրենքով գող» կարգավիճակի համար: Նրանց մեծ մասը տեղափոխվեց  Ուկրաինա, բայց այնտեղից նրանց ուղարկեցին հայրենիք: Վրացական կլանի ներկայացուցիչները Ռուսաստան էին տեղափոխվել դեռ 80-ական և  90-ական թվականներին: Մնացածները  նախընտրեցին  բնակվել Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Ի դեպ,  այժմ եվրոպական երկրների իշխանություններն առաջվա նման չեն:  2018-ին Եվրոպայում վրացական ծագումով 10 «օրենքով գող» է  ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը  հաստատել է քրեական խմբավորումների ղեկավարներին ապատասխանատվության ենթարկելու  մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն, միայն  քրեական համայնքի առաջնորդ լինելու համար անձը  կազատազրկվի  8-15 տարի տարով և մինչև 5 մլն ռուբլի տուգանքով: Նախկինում, «օրենքով գողերին», որպես կանոն, պատասխանատվության չէին ենթարկում զուտ կարգավիճակի համար:
ՌԴ առանձնապես կարևոր գործերով ավագ քննիչ Պավել Զայցևը համարում է, որ մի կողմից սա լավ է, օրենքը խստացնելու հետևանքով անօրինական բիզնեսը երկար չի գոյատևի, մյուս կողմից էլ նրանց փոխարեն կգան նորերը, և հնարավոր  չի լինի  «մաքրել» բոլորին:


crimerussia




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում