Հարթ որովայնի գաղտնիքը. Ինչպես ձևավորել ամուր պրես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

January 4, 2015

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ մարդկանց բնորոշ է հարթ փոր ունենալու ցանկությունը, քանի որ այն ֆիզիկական լավ վիճակի և վերարտադրողական առողջության նշան է:
Բացի տեսողական հմայքից, հարթ փորն իսկապես առողջության նշան է: Հետազոտությունների համաձայն՝ կապ կա ճարպի քանակի և նյութափոխանակության տարբեր հիվանդությունների միջև: Սա արտահայտվում է թե կանանց, թե տղամարդկանց մոտ:

Վազքի ընթացքում ուժեղ պրեսի առավելությունները


Բացի գեղեցիկ տեսքից և առողջությունից, ուժեղ պրեսն այլ առավելություններ էլ ունի. ավելանում է վազքի արագությունը և նվազում վնասվածք ստանալու հավանականությունը: Վազքի ժամանակ պրեսն ավելացնում է կոնքերի, ծնկների մկանների կայունությունը:
Հարթ որովայն և ուժեղ պրես ձևավորելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆիզիկական վարժություններ, այլ նաև ճիշտ դիետա: Հետևեք տեսանյութերին: