Գրոսմայստերները՝ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը» գրքի մասին

November 14, 2019

Շախմատիստ և գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի խոսքով, «Գահերի խաղը» իր տեսակի մեջ եզակի է: Այս գրքով հիացած էին բազմաթիվ առաջատար շախմատային մասնագետներ:
«Երբ այն հրատարակվեց առաջին անգամ ԽՍՀՄ-ում 1989-ին շատ սահմանափակ տպաքանակով, տասնյակ մարզիչներ միմյանցից վերցնում էին այն ու ձեռքով արտագրում: Գրքում արտացոլված են Տիգրան Պետրոսյանի խորաթափանց շախմատային մտքերը և ստրատեգիական լուծումները», - ասում է Ռաֆայել Վահանյանը:



Կարդացեք նաև.



Գրքի հայերեն հրատարակության համար մեկնաբանություն է գրել նաև Լևոն Արոնյանը: Նրա խոսքով, լեգենդար շախմատիստի յուրաքանչյուր գիրք մեծ նվեր է շախմատի սիրահարներին:
«Կարծում եմ՝ Միխայիլ Տալի և Տիգրան Պետրոսյանի գրքերը հավասարը չունեն: Այս երկու հսկաները, որոնք միմյանց ընդհանրապես նման չեն, մի ընդհանրություն ունեին՝ ընթերցողից գաղտնիքներ չէին պահում և պատկերավոր խոսք ունեին: Վստահ եմ, որ այս գիրքը նվեր կլինի շախմատի սիրահարներին և նոր տաղանդներ կդաստիարակի», - ասում է Լևոն Արոնյան:


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում