[InterPress] Դեմոկրատները պահանջում են Պուտինի հետ նախագահ Թրամփի անձնական հանդիպման գրառումները

January 17, 2019

Կոնգրեսում մեծամասնություն ստացած դեմոկրատները այս ամսվա ընթացքում մտադիր են տեղեկատվություն ստանալ մասնավոր զրույցների մասին, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները ունեցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը: Պարզ չէ, թե արդյոք հանձնաժողովը կօգտագործի իր լիազորույունները՝ տեղեկատվություն ստանալու համար:
«Մենք ցանկանում ենք համագործակցել հետախուզական կոմիտեի հետ: Չկա որևէ իմաստ երկու քննություն իրականացնելու, ուստի մենք ուզում ենք աշխատել նրանց հետ: Ոչ մի որոշում չի կայացվել դեռ, մենք չենք պատրաստվում դա անել շտապողաբար: Մենք մտադիր ենք միավորել ուժերը և հասնել ճշմարտության, և մենք միասին աշխատելու ենք », – ասել է Էնգելը CNN- ին:
«Ես անհամբեր սպասում եմ, որ աշխատանքներ սկսենք հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի և մյուսների հետ, բայց մենք չենք պատրաստվում նստել և ոչինչ չանել: Մենք փորձելու ենք հասնել ճշմարտության », – ասել է նա:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում