[InterPress] Թրամփի վարկանիշն ավելի ցածր է, քան Օբամայինն էր

November 5, 2018

Գելափի շաբաթական վարկանիշի հաշվետվությունը նախագահի վարկանիշն այս շաբաթ նշել է 40 տոկոս անցած շաբաթվա 44-ի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Թրամփի հակավարկանիշն ավելացել է ճիշտ 4 տոկոսով` 50-ից դառնալով 54 տոկոս:
Հաշվետվությունը, որը հիմնված է շաբաթական 1.500 չափահաս ամերիկացիների շրջանում հեռախոսազանգերի վրա, վերջին երկու տարում, ինչ Թրամփն օվալաձև գրասենյակում է, երբեք նախագահի դրական վարկանիշը 45 տոկոսից ավելի չի նշել:
Ըստ Գելափի հարցումների պատմության՝ Թրամփի նախորդն իր նախագահության նույն ժամանակահատվածում ունեցել է ավելի բարձր վարկանիշ: Նախկին նախագահ Բարաք Օբաման 2010-ի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ ունեցել է 45 տոկոսանոց դրական վարկանիշ: Բայց նույնիսկ Օբամայի ավելի բարձր վարկանիշով, դեմոկրատները կորցրեցին 63 աթոռ, ինչի արդյունքում հանրապետականները կոնգրեսում դարձան մեծամասնություն:



Կարդացեք նաև․



Այս ընտրություններում դեմոկրատներն արդեն ակնկալում են Ներկայացուցիչների պալատում հետ բերել վերահսկողությունը` հանրապետականներից վերցնելով 23 աթոռ: Բայց հանրապետականները խստորեն հակված են սենատում մեծամասնությունը պահպանելուն, որտեղ նրանք այժմ ունեն երկու աթոռի առավելություն: Նախագահների վարկանիշի էական տարբներությունը կարող է հաջող չլինել հանրապետականների համար, քանի որ Թրամփը վերջին մի քանի ամիսներին հանրապետական խոցելի թեկնածուների քարոզարշավի գլխավոր դերում է:
Գելափի հարցումն իրականացվել է երկրում տուրբուլենտային շաբաթվա ընթացքում, երբ էլեկտրոնային փոստերով ուղարկվող ռումբերի և տասնյակ զոհերով հրաձգությունների պատճառով ամերիկացիները հայտվել էին ծայրահեղ իրավիճակում: Անցած շաբաթ ՀԴԲ–ն և գաղտնի ծառայություններն աշխատեցին միասին` Ֆլորիդայում ձերբակալելու հնարավոր պայթուցիկ ծանրոցներն ուղարկող մարդուն: Նրա թիրախում տասնյակ բարձրաստիճան դեմոկրատներ էին և Թրամփին քննադատողներ: Ներառյալ` Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբաման: Ծանրոցներից ոչ մեկը չպայթեց և ոչ ոք չվնասվեց:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում