Ինչպես հասնել ցանկալիին ընդամենը մեկ բաժակ ջրով

December 9, 2014

Ինչպես ջրի օգնությամբ լուծել խնդիրները
Երեկոյան անկողին մտնելուց առաջ բաժակը լիքը լցրեք ջրով: Փակեք աչքերը և, գլուխը բարձրացնելով, խմեք ջրի կեսը: Խմելու ընթացքում մտքում կրկնեք` սա այն է, ինչ պետք է ինձ մտահոգող խնդիրը լուծելու համար: Բաժակը դրեք Ձեր մահճակալի կողքի աթոռին, փակեք բերանը, հետո քնեք: Առավոտյան կրկնեք այն, ինչ ասել էիք երեկոյան, ու մինչև վերջ խմեք բաժակում մնացած ջուրը: Ձեզ հուզող հարցի պատասխանը, հնարվոր է, որ հաջորդ գիշեր երազով տրվի Ձեզ:
Խմելով ջուրը` հայտնեք Ձեր երախտագիտությունը և գուցե հանդիպեք նրան, ում կամենում էիք տեսնել
Լավ կլինի, որ բաժակը բռնեք ցուցամատերով` դանդաղորեն հետ տանելով մյուս մատները: Այս կերպ բաժակի ջրի ազդեցությունն ավելի էֆեկտիվ է դառնում: Ոչինչ, եթե բաժակը մի ձեռքով բռնեք, բայց հիանալի կլինի, եթե այն պահեք երկու ձեռքով, իսկ երբ հեռացնեք մատերը, թողնելով միայն ցուցամատերը, ավելի մեծ քանակությամբ էներգիա կփոխանցեք ջրին: Նույն ջրի միջոցով այս «տեխնիկան» կիրառեք միայն մեկ անգամ և մեկ խնդրի լուծման համար: Երբ այդ խնդիրն իր լուծումը ստանա, Դուք կարող եք կիրառել այս մեթոդը այլ ցանկության իրագործման համար:
Մեկ բաժակ ջուր` նպատակին հասնելու ամենապարզ ու միևնույն ժամանակ ամենառեալ ճանապարհը
Եվս մի հզոր մեթոդ, ու էլի ջրի միջոցով: Թղթի վրա մի միտք գրեք, օրինակ` «Ես շատ գրավիչ եմ: Ինձնից հմայքի, սիրո ու կրքի լույս է ճառագում: Ես լուսավոր մարդ եմ: Ձգում եմ տղամարդկանց: Իմ տղամարդը կգտնի ինձ»: Այդ թղթի վրա մի բաժակ ջուր դրեք: Ձեր ձեռքի ափերն իրար քսեք, ապա ձեռքերով ալիքաձև շարժում արեք ու պատկերացրեք, որ ափերի արանքում փուչիկի պես մի բան կա: Դա հենց Ձեր էներգիան է: Բաժակը դրեք ձեռքի ափերի մեջ, բայց մի կպեք նրան: Գիտակցված և համոզված արտաբերեք այդ միտքը` պատկերացնելով, որ այն կատարվել է: Ապա` խմեք ջուրը: Այս գործողությունը կատարեք առավոտյան, երբ նոր եք արթնացել և երեկոյան, երբ արդեն պատրաստվում եք քնել: Ձեր ցանկություններն իրականություն կդառնան: Այս գործողության համար նախընտրելի է սառեցրած-հալեցրած ջուրը:
Լուսանկարը` Բազե Ավետիսի