«Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում

September 10, 2019

Պոպուլիստները բարդ հարցերին հեշտ պատասխաններ են տալիս, անլուծելի թվացող խնդիրներին էլ` արագ լուծումներ խոստանում: Սա հաճախ սահմանափակվում է ելույթներով, որտեղ փաստերին փոխարինում են զգացմունքները, ողջախոհությանը՝ հաճելի հնչող հռետորի խոսքը:


ՈՒԿՐԱԻՆԱ.ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻ


Նախընտրական փուլում Զելենսկին օգտագործեց պոպուլիստների ամենաազդեցիկ մեթոդներից մի քանիսը:


-Հակառակ լինել իսթեբլիշմենթին: Դառնալ ժողովրդի ձայնը: Ընտրություններից առաջ Զելենսկին հայտարարեց` ես սովորական մարդ եմ, որը եկել է կոտրելու համակարգը:


-Խոստումներ ուղիղ ժողովրդավարության մասին: Պոպուլիստների այս հնարքը ժողովրդի ինքնիշխանության պատրանք է ստեղծում: Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերներում իր հետևորդներին հրավիրում էր միասին գրել նախընտրական ծրագիրը կամ էլ առաջադրել վարչապետի և նախարարների իրենց թեկնածուներին:




newmag-ում կարդացեք նաև.





-Մեղավորը կոռումպացված էլիտան է: Պոպուլիստ լիդերները երկիր բաժանում են երկու մասի՝ ժողովուրդ և կոռումպացված էլիտա: Երկրի բոլոր խնդիրների հիմնաքարը նախկին կոռումպացված իշխանությունն է:


-Որոշումներ՝ ժողովրդի անունից: Պոպուլիստները մշտապես ներկայացնում են ժողովրդին և որ ամենակարևորն է, հենց իրենք են որոշում թե ով է ժողովուրդը: Պոպուլիստներն իրենց նույնացնում են ժողովրդի հետ: Այսօր նախագահ Զելենսկին շաուրմա է ուտում քաղաքացիների հետ, վազում շատրվանների տակ ու սելֆիներ անում:


Զելենսկու հիմնական հակառակորդները` Տիմոշենկոն և Պորշենկոն ևս փորձեցին օգտագործել պոպուլիստական խաղաքարտեր: Պորոշենկոյի քարոզարշավը հիմնված էր ազգայնական կոչերի վրա, խոսում էր միայն ուկրաիներեն: Տիմոշենկոն էլ ավելի ցածր կոմունալ վճարների և ավելի բարձր աշխատավարձերի մասին խոստումներով էր աչքի ընկնում: Զելենսկին ավելի համոզիչ էր:




Հետևեք  newmag-ին  Telegramում  և  Instagramում