Ջորկաեֆների գերդաստանը. բարեգործներ, մարզիկներ և գործարարներ

October 26, 2019

Յուրիի հայրը ֆուտբոլիստ, նախկին մարզիչ Ժան Ջորկաեֆն է։ Խաղացել է Ֆրանսիայի հավաքականի կազմում, 2 անգամ ճանաչվել է  Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, եղել է հավաքականի ավագը։
Մայրը՝ Մարի Օհանյանը, ծնունդով Բուրսայից է։ Ցեղասպանությունից փրկվելով, ընտանիքը հաստատվել է Լիոնում։ Զույգը հանդիպել է Լիոնում։
Ջորկաեֆններն ունեն 3 որդի՝ Դենին, Յուրան եւ Միշան։
Յուրիի ավագ եղբայրը՝ Դենին խաղացել է Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնում, բայց պրոֆեսիոնալ կարիերա չի սկսել։ Յուրի Ջորկաեֆի գործակալն է։
Կրտսեր եղբայր Միշան նույնպես զբաղվել է ֆուտբոլով։ 90-ականներին կարիերան սկսել է Գրենոբլ թիմում, սակայն եվրոպական կարիերա չի սկսել։



Կարդացեք նաև.



Ջորկաեֆի կինը՝ Սոֆին, իսպանուհի է։ Ունեն երկու որդի եւ մեկ դուստր՝ Սաշան, Օհանը եւ Անժելիկան։ Սոֆին ունի նորաձեւության օնլայն խանութ։
Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օհանը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Մեկ անգամ հրավիրվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական:
Ջորկաեֆների ընտանիքը ապրում է Նյու Յորքում։ Յուրի Ջորկաեֆն ունի հիմնադրամ, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ։
[embed]https://youtu.be/D77CLiyKuw8[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում