Նա հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերը. ո՞վ է իրականում Փոլ Օֆիթը

December 20, 2019

68-ամյա ամերիկացի բժիշկը հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարիների քրտնաջան ուսումասիրություններից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլլիոնավոր մանկական կյանքեր փրկեց:
Փոլ Օֆիթը կոչ էր անում անհապաղ պատվաստել բոլոր երեխաներին, իսկ պատվաստման դեմ շարժման ակտիվիստները հավատացած էին, որ դրանք աուտիզմ են առաջացնում  ու սպառնում էին սպանել Փոլ Օֆիթին: Չդադարող սպառնալիքների պատճառով Օֆիթը ստիպված էր թիկնապահներ վարձել: 2008-ին նա հրատարակեց «Աուտիզմի  կեղծ գուշակները» գիրքը, որը վերջ դրեց բոլոր բամբասանքներին ու սպառնալիքներին: Գրքի ամբողջ հասույթը Փոլը նվիրաբերեց Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցին:



Մահաբեր ընտրություն. newmag-ը հրատարակել է Փոլ Օֆիթի բժշկական դետեկտիվը





Նա հեղինակել է 160-ից ավելի գիտական աշխատություններ և հոդվածներ՝ պատվաստանյութերի ու մասնավորապես ռոտավիրուսի մասին: Իր հայտնագործության համար Օֆիթն արժանացել է ոսկե մեդալի, 2009-ին ստացել ԱՄՆ նախագահի մրցանակ, ու արժանացել Էդմունդ Բրեդլի մրցանակի՝ մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար:
 Փոլ Օֆիթը Փիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Փենսիլվանիայի և Ֆիլադելֆիայի համալսարաններում նրա դասախոսությունները ապագա բժիշկներին կրթում են դասեր քաղել անցյալից ու թույլ չտալ կեղծ գիտնականներին ինքնաբուժություն քարոզել:
 Փոլ Օֆիթը 9 գրքի հեղինակ է: 2011 թվականին նրա հրատարակած «Մահաբեր ընտրություն» գիրքը ճանաչվեց տարվա լավագույն գիրք և թարգմանվեց ավելի քան 20 լեզուներով:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում