Կանանց խանգարում են երջանիկ լինել. Ռեյչլ Հոլիս

July 18, 2019

newmag-ի հրատարակած «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը սահմանել է լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները։ Այն հայտնվել է Amazon.com-ի թոփ 20-ում, իսկ հաշված շաբաթների ընթացքում՝ գլխավորել այն։ Այսօր, «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը Amazon.com-ում ստացել է ավելի քան 9,400 ռեվյու, goodreads.com-ում էլ ավելի քան 9,200։ Գրքի հաջողության գրաականը անկեղծ զրույցն է ու հումորի զգացողությունը: Գրքի հեղինակ Ռեյչլ Հոլիսն ասում է՝ կանանց խանգարում են լինել երջանիկ: Նա խոսել է այն մասին, թե ինչո՞ւ որոշեց գրել «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը:




Կարդացեք նաև. 






«Ես գրեցի այս գիրքը՝ որպես բազմաթիվ հարցերի պատասխան: Ես անդադար միլիոնավոր հարցեր էի ստանում երկրագնդի տարբեր հատվածներում ապրող կանանցից. ինչպե՞ս անել այս կամ այն բանը, ինպե՞ս վերականգնվել անկումից հետո, ինչպե՞ս փոխել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել սթրեսն ու տրավմաները, ինչպե՞ս մեծացնել երեխաներին: Այս բոլոր հարցերն ինձ համար ունեին միայն մեկ պատասխան, որը ես անկարող էի տալ. երբ ես ստանում էի հազարավոր նոթեր տարբեր խնդիրների մասին, այդ կանանց արագ պատասխանելու և օգնելու միակ տարբերակը մնում էր գլոբալ և ընդհանրական պատասխան տալը: Ես կարող էի ասել՝ «Դու ուժեղ ես», «Դու կարող ես ամեն ինչ», «Դու կհաղթահարես բոլոր դժվարությունները», բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ ես չեմ ասել այն, ինչ կցանկանայի ասել: Այս ամենից հետո փորձեցի գրել մի գիրք, որը կտա բոլոր հարցերի պատասխանները: Սա կլինի հենց այն պատասխանը, որը կտայի իմ ընկերներին: Դուք բավականին ուժեղ եք՝ փոխելու ձեր սեփական կյանքը, դադարեք ձեր հարցերի պատասխանները փնտրել համացանցում. դուք գիտեք բոլոր հարցերի պատասխանները. դուք գիտեք՝ ինչպես երջանիկ լինել, ձեզ պարզապես խանգարում են: Այս գրքում ես պատմում եմ պատմություններ այն ժամանակներից, երբ ինձ համար դժվար է եղել, երբ ես պայքարել եմ, սխալվել, շփոթվել: Ես ցույց եմ տվել ձեզ իմ անցած ճանապարհը, և այն ձեզ համար պետք է առաջ գնալու շարժիչ ուժ դառնա: Երեխաներին մեծացնելու դժվարություններ, ամոթ՝ սեփական մարմնից, սթրեսներ. ես բարձրացնում եմ ձեռքս ու ասում՝ ես նույնպես անցել եմ այդ ամենի միջով և հաղթահարել եմ վախերն ու դժվարությունները: Հուսամ՝ սա ձեզ կքաջալերի առաջ շարժվել, չմնալ նույն տեղում: Երբ կարդաք գրքում գրված իմ պատմությունները, այն ձեզ ավելի ուժեղ կդարձնի»:-ասել է Ռեյչլ Հոլիսը:





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում