Զվարթնոց օդակայանը վերազինվում է. ե՞րբ կունենանք նոր թռիչքուղի (տեսանյութ)

May 7, 2019

Զվարթնոց օդակայանում աշխատանքն սկսվում է երեկոյան 9-ին, ավարտվում՝ 12 ժամ անց: Գրաֆիկի փոփոխությունը պայմանավորված է օդայակայանի 4 կմ-անոց և 56 մ լայնությամբ վազքուղու նորոգմամբ: Վերջին անգամ նման մասշտաբի նորոգում 15 տարի առաջ էր եղել:

Վերջին անգամ նման մասշտաբի նորոգում 15 տարի առաջ էր եղել:

Օդակայանի վազքուղու նորոգման արժեքը 12 միլիոն դոլար է: Կենտրոական մասի լուսատեխնիկական համակարգն էլ վերազինվում է Լեդ լուսարձակներով: Աշխատանքը բարձր որակով իրականացնելու համար Գերմանիայից Հայաստան են բերել գերժամանակակից տեխնիկա:
Գերմանիայից Հայաստան են բերել գերժամանակակից տեխնիկա:

Նորոգումը սկսել են ապրիլի 1-ին: Տեխնիկական գծով տնօրենը վստահեցնում է, այս ընթացքում օդակայանի աշխատանքը չի տուժել:
Վազքուղու նորոգումը կավարտեն 1 շաբաթից: Տեխնիկական գծով տնօրեն Աշոտ Միրզոյանի խոսքով, Զվարթնոց միջազգային օդակայանն իր բնականոն ռեժիմին կանցնի ու առավոտյան չվերթներ կընդունի մայիսի 15-ին: Նորոգումից հետո օդակայանի վազքուղին կշահագործվի 15 տարի:



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում