Հուլիսի 16, 12։00 — 23:40

SUMMER FEST 2022

Ավելի քան 11 ժամ քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, բաց դասախոսություններ, գրքեր՝ մեծ զեղչերով, իսկ երեկոյի ավարտին՝ բացօթյա համերգ։

-ի մասին

Կեսօրից մինչև կեսգիշեր՝ ավելի քան 11 ժամ, շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, մանկական գերհագեցած ծրագիր, գրքեր՝ մեծ զեղչերով, իսկ գրքատոնի ավարտին՝ բացօթյա համերգ, երգի ու տեսահլովակի պրեմիերա: Արդեն 2-րդ տարին Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի ամառային փառատոն:

Newmag Summer Fest-ը մեկնարկելու է հուլիսի 16-ին ուղիղ կեսօրին։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:

Փառատոնն ունի 6 լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ: Մուտքն ազատ է, տարիքային սահմանափակում չկա:

Հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ժամանակացույց

GROUND HALL – ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՐԱՀ

12:00-12:20 Փառատոնի պաշտոնական բացում
12:20-12:55 Գրքի շնորհանդես Ռուբեն Մելքոնյան և Նաիրա Պողոսյան «Փախուստ Էրգրից»
13:00-13:55 Գրքի շնորհանդես 12 քաղաքագետ՝ արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների ու հետեւանքների մասին. «Փոթորիկ Կովկասում»
14։00-14:55 Գրքի շնորհանդես Ալեքսեյ Պոմիգալով, Ալեքսանդր Անդրեև, Իլյա Կորոբով «Люди и машины»
15:00-15:55 Պանելային քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարան. «Շարունակական կրթության դերը փոփոխվող աշխարհում»
16:00-16:55 Գրքի շնորհանդես Անջալի Մահտո «Մաշկի խնամքի կանոնագիրք»
17:00-17:55 Գրքի շնորհանդես Սյունե Սևադա «Աղի թեյ»
18։00-18։55 Գրքի շնորհանդես Գեորգի Գոսպոդինով «Տրտմության ֆիզիկան»
19։00-19։55 Գրքի շնորհանդես Ֆերնանդո Արանբուրու «Հայրենիք»
20:00-20:30 Տեսահոլովակի պրեմիերա Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ «Մեռնել սիրելով» երգի հայերեն նոր տարբերակը

LIBRARY – ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

14:00-14:55 Անի Քոչար «Հանձնվել չկա՛»
15:00-15:55 Վահան Զանոյան «Անապակ առեղծված»
16:00-16:55 Նարինե Կռոյան «Բելլա Բելլադոննա»
17:00-17:55 Սարգիս Ստեփանյան, Դավիթ Դավթյան «Բազկամարդը»
18:00-18:55 Սուրեն Սարգսյան «Հայաստանն ու Բուշն անձամբ»

BOOK GARDEN – ԳՐԱՊԱՐՏԵԶ

12:00-12:50 Ինչո՞ւ, ի՞նչ, ինչպե՞ս և ե՞րբ կարդալ. Խորհուրդներ արձակուրդի գրքերի մասին
13:00-13:50 Հեքիաթի ժամ Հյուր-Արփի Մաղաքյան «Արևի համբուրած Շուշին»
14:00-14:50 Տո՞ն, թե՞ սթրես. ինչպես պատրաստել սեպտեմբերի 1-ին ծնողին ու երեխային
15:00-15:50 Հեքիաթի ժամ Անի Քոչար «Արևի համբուրած Շուշին»
16։00-16։50 Արագ ընթերցանություն. գործնական բացօթյա պարապմունք և մաստեր-կլասս հատուկ որակավորում ստացած մասնագետից
17:00-17:50 Հեքիաթի ժամ Սաթենիկ Հազարյան «Մանյունյա»
18:00-18:50 Ուշադրության կենտրոնացում. Ինչպես զարգացնել ուշադրությունն ու վերականգնել հիշողությունը։ Հենց այգում կլինի  դասընթաց և մաստեր-կլասս 
19:00-19:50 Հեքիաթի ժամ Սաթենիկ Հազարյան  «Մանյունյա»

MUSIC HALL – ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀ

21։00-21։15 Newmag Reader’s Prize
21:20-21:40 Ազնավուր. երգի պրեմիերա
21:40-22:00 Սյուզաննա Մելքոնյանի համերգ

EXPO CORRIDOR – EXPO ՏԱՂԱՎԱՐՆԵՐ

Pavillion 1 EvocaBank
Pavillion 2 AUA
Pavillion 3 ALEX
Pavillion 4 Printing.am

Bookshop – Զեղչեր և կուպոններ

newmag bookshop price list

ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ