Տեսանյութեր

Շառլ Ազնավուր․ «Ես ծեր չեմ, պարզապես տարեց եմ»

Ազնավուրը խոստովանում է, որ երբ նստում է գրասեղանի առաջ, ու գրում երգի բառեր, չի զգում, թե ինչպես է ժամանակը թռնում: Ոչ՛ քաղցի, ո՛չ ծարավի զգացում չի ունենում, մոռանում է արտաքին աշխարհի մասին ու կենտրոնանում, քանի որ բառի հետ խաղ չես անի, հենց այնպես օդ չես կրակի՝ կամ հանգավորումը լավն է, կամ՝ ոչ, երրորդ տարբերակ չկա․ պնդում է իր «Վերջին դուռը» գրքում:

Վերջին դուռը | D’une porte l’autre

Ինչո՞ւ է ժամանակակից արվեստը կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ տափակ, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպե՞ս վերաբերվել ձեզ առնչվող ֆեյք նյուզերին ու դեղին մամուլի հրապարակումներին։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, որտեղ մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք ավելի շատ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ»։ Newmag-ը խոստացել էր Ազնավուրի ծննդյան օրը ներկայացնել նրա գրքերի նոր թարգմանությունը։ Եվ ահա՝ Շառլ Ազնավուր․ «Վերջին Դուռը»։ Գլխավոր հովանավոր՝ Ամունդի Ակբա։

«Becoming» գիրքը Միշել Օբամայի կայացման պատմությունն է

«Becoming. Իմ պատմությունը» հիասթափությունից հաղթանակ տանող ճանապարհի մասին է: Այն պատմություն է չվախենալու, վախենալու դեպքում էլ` չամաչելու մասին: Սա Միշել Օբամայի կայացման պատմությունն է, որտեղ բոլորն իրենց ծանոթ իրավիճակ ու հոգեվիճակ կգտնեն:

Մահաբեր ընտրություն․ հատուկ թողարկում

Արմենիա TV-ի «Բարի լույս» ծրագրի շրջանակում Newmag-ը ներկայացնում է «Մահաբեր ընտրություն» գիրքը:

Կանայք` աշխարհի ղեկին. նրանք կարող են ու պատրաստ ղեկավարել աշխարհը

Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ամենամյա ցուցակներում հայտնվում են նրանք, որոնց գործունեությունը որոշիչ է ժողովուրդների ու պետությունների համար: Այս կանանց միավորում է հավասար իրավունքների գաղափարը:

10 փաստ Միշել Օբամայի մասին

Մոտիվացիոն ելույթների վարպետ Միշել Օբամային փոքր տարիքում ճամբարում նկատողություն են արել` անպարկեշտ բառեր հաճախ օգտագործելու համար: