Տեսանյութեր

Ռեպորտաժ «Կյանքի նյարդը» գրքի հեռուստաշնորհանդեսի մասին

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում կայացավ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» գրքի շնորհանդեսը։ Ներկայացնում ենք «Ժամը» լրատվականի ռեպորտաժը հեռուսաշնորհանդեսի մասին, որի ընթացքում բացի հեղինակից խոսեցին նաև քաղագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, խմբագիր Արմեն Ամիրխանյանը և թարգմանիչ Անուշ Մարտիրսյանը։

Կյանքի նյարդը. գրքի անոնս

990-ականներն արդեն պատմություն են. դժվարին ու հերոսական անցյալ։ Ինչո՞վ էր զբաղված և ի՞նչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Զգո՞ւմ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը։ Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի՝ երկրի համար ամենաբարդ ժամանակներում։ Նյումեգը ներկայացնում է Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը Արցախյան պատերազմի մասին։ Ինչպես ռազմաճակատում հայտնվեցին երկու երիտասարդներ, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ ու մասնակցեցին Մարտակերտի ազատագրմանը։ Բացառիկ հուշեր, ազնիվ պատում, առանց պաթոսի և արկածների հորինվածքի: Արման Սաղաթելյան. Կյանքի նյարդը. 1990-ականներն ու արցախյան պատերազմն առաջին կուրսի ուսանողի աչքերով

Սկանդալ Մեսսի հեռանալու շուրջ

Համաշխարհային մարզական մամուլում օգոստոսի 25-ի երեկոյան մի իսկական «ռումբ» պայթեց։ Հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» ավագ, առաջատար, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու ակումբի լեգենդ Լիոնել Մեսսին ֆաքսի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։ «Բարսելոնան» ոչ թե անդունդի եզրում է, այլ հենց անդունդում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիային» 2-8 հաշվով պարտությունը վերջին էպիզոդն էր կատալոնական ակումբի սարսափ ժանրի սերիալում։ «Ռոմայի» ու «Լիվերպուլի» դեմ խաղերում նախորդ 2 տարիներին ունեցած առավելությունը կորցնելուց հետո պարտությունների կողքին իր դառնությամբ կանգնեց ամենասարսափելին։ Դա իսկապես հատակն էր։ Այդպես ասաց նաև Պիկեն։ Բայց ինչու՞ է Մեսսին ուզում լքել «խորտակվող» նավը։ Արգենտինացի հարձակվողը մեծ հաշվով ապացուցելու ոչինչ չունի։ Նա խաղում է «Բարսելոնայում» ամբողջ կյանքը։ Հաղթել է հնարավոր ու անհնարին ցանկացած տիտղոս, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր է, ու այդ ամենը՝ կատալոնական թիմում։ Մեսսիի հարաբերությունները լավ չեն ակումբի ղեկավարության հետ։ Երեկ հայտնի դարձավ, որ արգենտինացի լեգենդի հետ «կոշտ» զրույց է ունեցել նաև նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Նա ուղիղ տեքստով ասել է Մեսսիին, որ հանդերձարանում չեն լինելու արտոնյալներ։ Մեսսին վերջին տարիներին իրոք այդպիսիսնն էր, ու դա գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Այս ամենի մեջ գուցե Մեսսին չի կարողանում գտնել անհրաժեշտ մոտիվացիան, որով իր կյանքի թիմին կվերադարձնի բարձունքներ, որտեղ նրանք արգենտինացու հետ ոչ մեկ անգամ են եղել։

Ինչպես թարգմանվեց «Հայ լեգեոնականները» գիրքը

Մեր հրատարկչությունը «newmag & friends» նախագծի շրջանակում 2020-ի հուլիսին ներկայացրել էր Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գիրքը: Այս տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչ է մտածում թարգմանիչը գրքի մասին:

Միշել Օբաման՝ իր նոր փոդքաստի մասին

«Becoming. իմ պատմությունը» գրքի հեղինակ Միշել Օբաման սկսել է ռադիոհաղորդումների շարք, որտեղ խոսում է իր խնդիրներից ու մտերիմներից։ Այս տեսահոլովակում նա պատմում է, թե ինչ կարող են ակնկալել ունկնդիրները եթերում։ Իսկ գիրքը կարել է ձեռք բերել հենց հրատարակչատնից, այս հասցեով՝ https://newmag.am/book/becoming

Հանձնվել չկա՛ | Անի Քոչար

Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգևորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։