Տեսանյութեր

Նա հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերը. ո՞վ է իրականում Փոլ Օֆիթը

Փոլ Օֆիթի անունը գիտեն բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են մանկաբուժության հետ:

Ինչպե՞ս ստեղծվեց «Քեզ համար, Հայաստան» երգը. պատմում է Ազնավուրը

1989 թվականի հունվար: Սա առաջին ռեպորտաժն է, որտեղ առաջին անգամ պատմում են, թե ինչու և ինչպես է ստեղծվել Pour toi Arménie՝ «Քեզ համար Հայաստան երգը»: «Նրանք եկել են, բոլորն այստեղ են…» Ազնավուրի մեկ այլ երգի խոսքերով լրագրողը շանսոնիեյին հարցնում է, թե բոլո՞րն են ձեռք մեկնել իրեն:

«Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնավուր

Ազնավուրն ասում է՝ «Մեղմ շշուկով» գիքը շարադրելով ուզում էր երիտասարդներին ասել, որ ահա իր անցած ճանապարհը, թե այնտեղ գտնեք մի բան, որը կարող է ձեզ օգնել կարիերայի ճանապարհին՝ վերցրեք, օգտվեք:

Մեղմ շշուկով | À voix basse

Մամուլը նրան անվանում էր ոչ ժողովրդական երգերի «ձախողակ» կատարող, որն «անդուր» արտաքին ուներ և «զարհուրելի» ձայն: Ինչպե՞ս Ազնավուրը կարողացավ ճեղքել թշնամական մամուլի և հոռետեսների դիմադրությունը: Ինչպե՞ս հասավ հաջողության: Ինչո՞ւ այդպես էլ չշարունակեց թատերական կարիերան, որ սկսել էր Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում, ինչպե՞ս կարողացավ ինքնակրթվել՝ ունենալով միայն դպրոցական կրթություն, իսկ հետո դառնալ 3 համալսարանի պատվավոր դոկտոր: Ինչո՞ւ հրաժարվեց Ֆրանսիայի ամենաբարձր երաժշտական պարգևից և ինչպե՞ս միջնորդեց Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակման համար: Newmag-ը ներկայացնում է լեգենդար շանսոնիեյի նոր գիրքը: Բացառիկ անկեղծ՝ իր անցյալի, դժվարությունների և շոուբիզնեսի մասին, համեմված՝ երբեք չհրապարակված նոր բանաստեղծություններով: Շառլ Ազնավուր. Մեղմ շշուկով: Նախագծի գլխավոր հովանավոր՝ Ամունդի-Ակբա:

Ազնավուրն ու Սպիտակի երկրաշարժը․ ինչպե՞ս մեծ շանսոնյեն օգնեց հայերին

88-ի ավերիչ երկրաշարժից երկու օր հետո՝ դեկտեմբերի 9-ին, Շանզելիզէ 76 – 78 հասցեում գրանցվեց «Ազնավուր պուղ լ՛Աղմենի»  ասոցիացիան:

«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը հաղթել է non-fiction անվանակարգում

«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը հաղթել է non-fiction անվանակարգում