Տեսանյութեր

Հրապարակ

Կայացավ «Հիմա մասամբ գիտեմ» գրքի շնորհանդեսը

«Հիմա մասամբ գիտեմ» գրքում Փոլ Իգնեշիուսը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի ջարդերից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

VOA

Փոլ Իգնեշիուս. ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան հայազգի զինվորականի հաջողության գաղտնիքը

2019 թվականի նոյեմբերի 11-ին Փոլ Իգնատիուսը՝ Միացյալ Նահանգների հայազգի ամենաբարձրաստիճան զինվորականը կդառնա 99 տարեկան: Իր կյանքի եզակի պատմության, գրքի, երեխաների եւ հաջողության գաղտնիքների մասին ԱՄՆ-ի Նավատորմի նախկին հրամանատարը պատմել է «Ամերիկայի Ձայն»-ին:

Tert.am

Newmag-ը հրապարակել է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը

Newmag-ը հրատարակել է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի՝ «Snake». Ֆրանսիական ֆուտբոլի օձը» ինքնակենսագրականը: Գիրքը ֆրանսերեն լույս է տեսել 2006-ին, իսկ հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով:

Հ1

«Ֆրանսիական ֆուտբոլի օձը». լույս է տեսել Ջորկաեֆի գիրքը

«Ֆրանսիական ֆուտբոլի օձը». լույս է տեսել Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հայ-ֆրանսիական ֆուտբոլային բարեկամության առաջամարտիկ Յուրի Ջորկաեֆի հայերեն ինքնակենսագրական գիրքը:

Armenia TV

Newmag-ը հրատարակել է Ջորկաեֆի «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը

Փոքրամարմին, բայց սահուն ու վտանգավոր՝ ինչպես օձը: Newmag-ը հրատարակել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը: «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը առաջին թարգմանությունն է օտար լեզվով: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Անահին Մեսրոպյանը: Սա սպորտային գրականություն թարգմանելու նրա առաջին փորձն է:

Ա1+

Կայացավ «Ֆրանսիական օձի»՝ Յուրի Ջորկաեֆֆի գրքի շնորհանդեսը

«Նյումեգ» հրատարակչական ընկերությունը հրատարակել է սպորտային բեսթսելլերի հայերեն թարգմանությունը, որը գրքի՝ այլ լեզվով թարգմանության, առաջին տարբերակն է։ Այն հայկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական Մոնակո, իտալական Ինտեր, և այլ ակումբների հարձակողական ոճի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆի մասին է։