Տեսանյութեր

ATV

«Նյումեգ»-ը հրատարակել է Տիգրան Պետրոսյանի` «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» վերջին գիրքը

newmag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը: Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:

Armenia TV

Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է` Տիգրան Պետրոսյանն առաջինն էր, որ փոխեց հայկական շախմատի ուղղությունը:

Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին լեգենդար շախմատիստի անունը կրող Շախմատի տանը «Նյումեգ» ընկերությունը ներկայացրեց շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնի վերջին գիրքը: Բնօրինակը ռուսերենով լույս էր տեսել չեմպիոնի մահից չորս տարի անց: 30 տարի անց այն նաև կարելի է կարդալ հայերեն: Գիրքը շախմատիստը սկսել է գրել 80-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել: Պետրոսյանի մահից հետո այն վերջացրել է շախմատիստի կինը: Գրքում աշխարհի չեմպիոնի հոդվածներն են, պարտիաների մեկնաբանությունները, քայլերը: Սա դասագիրք է, որը կսովորեցնի՝ ինչպես խաղալ շախմատ:

5-րդ ալիք/ TV 5

«Ինչպե՞ս հաղթել շախմատում». պատասխանում է Տիգրան Պետրոսյանը

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին: Քաղաքական հայտարարություններ չի արել, միայն ասել է, որ երկրում իրավիճակ, իհարկե, փոխվել է, բայց այն ժամանակ, երբ Տիգրան Պետրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ: ՙԳահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում՚ գիրքը ռուսերենից թարգամանել է Նյու մեգ հրատարակչությունը: Սա օրվա միակ իրադարձությունն էր, որի շնորհիվ աշխարհահռչակ հայ շախմատիստի 90-ամյակը ստվերում չի մնում:

Armnews

Տեղի ունեցավ «Նեյմար» գրքի շնորհանդեսը

Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի, Բրազիլիայի հավաքականի պարտության մասին, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը։

ATV

NEWMAG-ը հրատարակել է Նեյմար ՊՍԺ բրազիլացի գերաստղի անկասելի վերելք գիրքը

Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Նա սպորտային բովանդակության հետ աշխատելու փորձ ունի: Մինչև այս, Լիանա Զաքարյանը թարգմանել էր Լուկա Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը: Թարգմանության խմբագիրը Արմեն Ամիրխանյանն է:

Armenia TV

Newmag-ը հրատարակել է սպորտային բեսթսելլերը՝ «Նեյմար. ՊՍԺ բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը»

Լուկա Կայոլին՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ: