Ալեքս Մայքլիդիս
Պետք է բացեմ աչքերս ու վերջապես նայեմ. տեսնեմ կյանքը, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես կուզեի տեսնել:
Հեղինակի մասին
Ալեքս Մայքլիդիսը (ծնվ. 1977թ.) բրիտանացի գրող է, սցենարիստ: Ծնվել է Կիպրոսում, հայրը հույն է, մայրը՝ անգլուհի: Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Նա սկզբում ուժերը փորձել է որպես սցենարիստ։ «Դևը, որին ճանաչում եք» ֆիլմի սցենարի հեղինակն է և «Խարդախները» ֆիլմի սցենարի համահեղինակը: Նրա դեբյուտային վեպը՝ «Լռակյաց հիվանդը», հրապարակման առաջին իսկ շաբաթվա ընթացքում հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում, իսկ 2019 թվականին զբաղեցրելէ Amazon.com-ում ամենից շատ վաճառված գեղարվեստական գրքերի ցուցակի 2-րդ հորիզոնականը: «Լռակյաց հիվանդը» նվաճել է նաև Goodreads մրցանակը, որպես 2019-ի լավագույն առեղծվածային թրիլլեր:
Համոզված եմ, որ հոգեկան հիվանդների բուժմամբ զբաղվողներից շատերը մասնագիտությունը հենց այսպես են ընտրել: Այն ձգում է մեզ, որովհետև ինքներս կոտրված ենք. մենք հոգեբանություն ենք ուսումնասիրում, որ մեզ բուժենք: Պատրաստ ենք դա խոստովանել, թե ոչ՝ այլ հարց է:
Ալեքս Մայքլիդիս
Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:
Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո...
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ...
Մարդկության զարգացման ամենավաղ շրջանը թաղված է մոռացության խավարում: Մեզ դուր է գալիս մտածել, թե մարդիկ, որպես լիարժեք ձևավորված անհատականություններ, ինչ-որ նախագո մշուշից են առաջացել, ինչպես ծովի փրփուրներից իր ամբողջ գեղեցկությամբ դուրս եկած Աֆրոդիտեն: Մենք ծնվում ենք կիսով չափ ձևավորված ուղեղով և ավելի շուտ կավի գնդիկ ենք հիշեցնում, քան օլիմպիական աստված: