Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Միլթոն Ֆրիդմեն

Միլթոն Ֆրիդմեն

Միլթոն Ֆրիդմեն

Մոնետարիզմի հիմնադիր Միլթոն Ֆրիդմենը (1912-2006), ամերիկացի ականավոր տնտեսագետ է, տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր(1976)։ Նա տնտեսագիտության նեոդասակայն ուղղության չիկագոյական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկն է։ Եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը։ Նրա քաղաքական փիլիսոփայությանհիմքում ազատ շուկայական տնտեսական համակարգն է և կառավարության նվազագույն միջամտությունը հասարակական գործերին։ Ֆրիդմենը «Կապիտալիզմ և ազատություն» գրքում (1962) պաշտպանում է կամավոր զինծառայությունը, դրամի փոխանակման ազատ լողացող կուրսը, բժշկական հավաստագրումների վերացումը, բացասական եկամտահարկի և դպրոցական (կրթական) վաուչերների ներդրումը։ Econ Journal Watchամսագրի հետազոտության (2011)համաձայն՝ Ֆրիդմենը ճանաչվել է 2-րդ աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելած տնտեսագետը 20-րդ դարում։