Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Ռիմա Խաչատրյան

Ռիմա Խաչատրյան

Ռիմա Խաչատրյան

ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը (1938-2020) ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծ ներգաղթյալների համեստ ընտանիքում։ Իր բնատուր ունակությունների, աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ կերտել է հեղինակավոր մանկավարժի ուսանելի կենսագրություն։ Ավարտելով Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ 55 տարի դասավանդել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում, եղել է քոլեջի դեղագործության ամբիոնի վարիչը: Գործուն մասնակցություն է ունեցել բժշկական քոլեջների հանրապետական ցանցի ընդլայնմանը, հեղինակել է ուսումնական ձեռնարկներ։ Մանկավարժության և միջնակարգ բժշկական կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» և «Անանիա Շիրակացի» մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով։