Վարդան Գրիգորեան

Գիրքն ինձ համար մնում է մարդու ամենաբացառիկ ստեղծագործություններից մեկը, քանի որ էությամբ ընծա է, գիտելիքի ընծա, որ ինչպես էլ հայտնվի քո ձեռքում, գտածո գանձ է:

Հեղինակի մասին

Վարդան Գրիգորեանը (ծնվ. 1934 թ.) ամերիկահայ գիտնական է, դասախոս ու պատմաբան: 1997 թվականից ի վեր նախագահել է Քարնեգի հիմնադրամը: Ծնվել է Իրանում, 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում է ստացել Սթենֆորդի համալսարանում։ Փենսիլվանիայի համալսարանում պաշտոնավարել է որպես ռեկտոր, 1981-89 թթ.նախագահել է Նյու Յորքի հանրային գրադարանը,եղել Բրաունի համալսարանիառաջին օտարազգի նախագահը: Գրիգորեանն Ամերիկայում «ամենահարգված ու հաճախ պատվի արժանացող դասախոսու մտավորականն է»: Նրան համարում են «ԱՄՆ բարձրագույն կրթության ոլորտում նշանավոր դասավանդող ու ղեկավար»:Գրիգորեանը հայտնի է դրամահավաքի իր հմտություններով: 2007-ին Financial Times-ը նրան անվանել է «միջոցհայթայթող հանճար»:

Գրադարանը որպես վայր, որտեղ գրքերը կարող են ազատորեն տրամադրվել իրար և միմյանց երեխաներին, բոլորի երեխաների նկատմամբ մարդու դրսևորած հոգածության առհավատչյան են: Գրադարան հիմնելու և պահպանելու գործը ներդրում է ոչ միայն մեր, այլև ապագա սերուդների կյանքում: Գրադարանը ժառանգություն է, հայելի դեպի անցյալ և պատուհան դեպի ապագա:

Վարդան Գրիգորեան

Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին, որդի, որը դարձել է հայր, հայր, որը դարձել է ամուսին: Սա այն կյանքն է, որը երբեք չէի սպասի, որ կունենամ:

Վարդան Գրիգորեան