Այնքան կլանող էր աուրան գրքի , որ ակամայից սյուժեի մեջ էիր կարծես հայտնվում

Կան գրքեր , որոնք հավերժ դաջվում են հիշողությանդ մեջ, կան գրքեր , որոնք չեն մոռացվում ու որոնց փոխանցած հույզերն էլ իրենց հերթին անզուգական ու չկրկնվող են , կան գրքեր , որոնք զգում ես մարմնիդ յուրաքանչյուր բջիջով։ Սա հենց այդպիսի գիրք էր։ Կատարյալ, ուղղակի կատարյալ գիրք , որի համար հավերժ կարելի է շնորհակալ լինել հեղինակից և իհարկե գիրքը այսքան որակյալ թարգմանած մարդկանցից։ Անսպասելի հանգուցալուծմամբ այս գիրքը առաջին էջից մինչև վերջին էջը լարված է պահում ընթերցողին, ընթացքում չես հասցնում հոգնել և երբ էլի ու էլի դեպքերը զարգանում են։ Չափազանց գեղեցիկ էր գրված և հեշտ կարդացվող։ Այնքան կլանող էր աուրան գրքի , որ ակամայից սյուժեի մեջ էիր կարծես հայտնվում։ Գիրքն , որն իսկապես արժե կարդալ

Տարածել

Լռակյաց հիվանդը
Լռակյաց հիվանդը

Ալեքս Մայքլիդիս

5800 ֏

Նկարագրություն

Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:

Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

Այլ կարծիքներ