Վեպը հոգեվերլուծական ու սիրո կաղապարի և դրանից անդին գտնվելու մասին է

Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրել: Էրիխ Ֆրոմմ

Սալի Ռունի - (Ան) «Նորմալ մարդիկ» Սերը տարօրինակ երևույթ է` գիտակցությունդ մթագնելու չափ անիրական, կաղապարների հաղթահարման և ճիշտ մարդ փնտրելու, բայց չգտնելու նման։ Ըստ Ֆրոյդի` մեր բոլոր ներքին ու արտաքին խնդիրների պատճառը գալիս է մանկուց, երբ հայրդ քեզ ծեծում է, երբ ոչ ոք քեզ հետ չի խաղում, երբ տանը քեզ չեն սիրում։ Էս ամենը մի կծիկ է, որ բոլոր ժամանակներում և դարաշրջաններում հոգեվարքի մեջ է դնում այն մարդկանց, որոնք ունեն ներքին պրոբլեմներ և չեն կարողանում արտահայտվել դրանց մասին։

(Ան) Նորմալ Մարդիկ վեպը հոգեվերլուծական ու սիրո կաղապարի և դրանից անդին գտնվելու պատմության մասին է, որը փոքր-փոքր քայլերով վերլուծում է այսօրվա ջահելության ներքին ու արտաքին խնդիրները, որը ներտեքստային ակնարկներով ցույց է տալիս, թե ինչ մեծ հոգեվարք ենք ապրում մենք` ջահելներս, երբ փորձում ենք գտնել մեկին, կա'մ սիրել, կա'մ ասել, որ սիրում ենք։ Սալի Ռունին հետաքրքիր վիպասան է, որը գտել է այն թելի ծայրը և քաշում է այնպես պարզ և մատչելի լսարանի համար, ինչպես իր վեպի տեքստն է։ Ժամանակի գաղտնիքը թաքցված է այս վեպի հերոսների և իրենց գործողությունների մեջ, որը էջը էջի վրա ավելի է քո շունչը պահում և չի թողնում մինչև հաջորդ էջը։

Ոնց ասում է Բուկովսկին. «Սողալով, անկողնուց անկողին», « եվ երբեք ոչ ոք չի գտնում այն միակին, բայց շարունակում են փնտրել»... Վեպը գտնել-փնտրել-արտահայտել չկարողանալու մասին է, տարբեր իրավիճակներում հայտնվելու և բոլորի նման անելու կամ չանելու մասին, հերոսների հոգեվարքային ընտրության, ճակատագրի հեգնանքի, կաղապարված լինելու և այսօրային խնդիրները երբեք չկարողանալու լուծելու մասին և ամենակարևորը` տարբեր աշխարհներ ունենալու և երբեք ու երբեք քո աշխարհը չգտնելու մասին։

Տարածել

Նորմալ մարդիկ
Նորմալ մարդիկ

Սալի Ռունի

5800 ֏

Նկարագրություն

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի:

Այլ կարծիքներ