Այս գրքի պարագայում «ինչու կարդալ» հարցն ավելորդ է

Յուրաքանչյուր գիրք ընթերցելուց առաջ մարդկանց մոտ ծագում է մի հարց՝ ինչու կարդալ։ Այս գրքի պարագայում այդ հարցը թերևս ավելորդ է։ Գիրքը հարուստ է պատմական, տնտեսական, ֆինանսական ոլորտների մասին արժեքավոր տեղեկություններով, այն արդիական մարդու համար հիանալի հանրագիտարան է հասկանալու, թե ինչպես են գործել տնտեսությունները նախկինում, և թե ինչպես են գործում նրանք հիմա։ Ինչպե՞ս ստացվեց, որ Անգլիայի տնտեսությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կտրուկ վերելք ապրեց, ինչու է Չինաստանի տնտեսությունը վերելք ապրում, ինչու շատ երկրներ չեն հաջողում ունենալ տնտեսական կայուն աճ, ինչ թերություններ ունեին և ունեն բանկային համակարգերը ․․․հարցեր, որոնց պատասխանը հանգամալիորեն տալիս է հեղինակը։

Ամբողջ գրքի ընթացքում հեղինակը պաշտպանում է իր այն միտքը, որ վատ օրենք ունենալը Մեծ Անկման սկիզբն է․ հաջողում են ոչ թե բարդ համակարգերը, այլ պարզ։ Ցանկացած երկրի զարգացման աղբյուրներից մեկը կայանում է որակյալ կրթությունը, ըստ հեղինակի 21-րդ դարի կրթական հեղափոխությունը ոչ թե մեծաթիվ երեխաներին կրթությամբ ապահովելն է, այլ որակյալ կրթությամբ ապահովելն է։ Գիրքը հետաքրքիր է, ընթերցողների մոտ առաջացնում է մտածելու, սեփական դատողություններով հեղինակին հակակշելու ցանկություն։

Տարածել

Մեծ անկում
Մեծ անկում

Նիլ Ֆերգյուսոն

4800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։

Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։

Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։

Այլ կարծիքներ