Զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում. հարցազրույց «Մաքրություն» բեսթսելերի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի հետ
_ Մի քանի տարի առաջ «Ինքնակենսագրական արձակի» մասին էսսեյում գրել էիք Էնդի Աբերանտ անունով կերպարի մասին, որը պետք է դառնար «Շտկումների» գլխավոր հերոսը, բայց հետո նրան ընդհանրապես չընդգրկեցիք սյուժեում: «Մաքրության» գլխավոր հերոսներից մեկի անունը Թոմ Աբերանտ է: Թոմն ու Էնդին շատ նման են նկարագրություններում` նույն մարդու երկու ինկարնացիա: Պատահական համընկնում չէ, այնպես չէ՞:
_ Այո, ամեն ինչ ճիշտ է: Սա պատմություն է, որը վաղուց էի ցանկանում պատմել, բայց ինձ չէր բավականացնում կյանքի փորձը, չէր հերիքում ինչ-որ կտրվածության զգացում: Մի քանի տարի ծախսեցի, որպեսզի «Շտկումները» վերածեմ Էնդի Աբերանտի մասին վեպի, չկարողացա: Փորձեցի նրան դարձնել «Ազատության» գլխավոր հերոսը, էլի չստացվեց: Բայց ինձ հետ էին դեռ Թոմ Աբերանտ կերպարի մասին նշումները, Էնդի անունը ինչ-որ պահից սկսել էր ինձ դուր չգալ: Այնտեղ մի տեսարան կա, բառացի առաջին դեմքով պատմված մի քանի էջ, որում խոսքը նախկին ամուսինների մասին է, որոնց միջև ամուսնալուծությունից հետո նորից սիրավեպ է սկսվում: Դեպքերը տեղի են ունենում Նյու Ջերսիում. Նրանք գնում են անտառ, սեքսով են զբաղվում ու ամեն կերպ իրար հունից հանում: Հետո էլի չգիտեի, թե ուր շրջեմ այս պատմությունը: Կարծես թե աշխատում էի ճիշտ ուղղությամբ: Բայց, երբ վերադարձա նյուջերսիական էջերին, ինձ դրանք բավականին ստացված թվացին: Հենց այդ խճճված, տանջալից ամուսնության մասին պատմությունն էլ դարձավ իմ նոր գրքի կենտրոնական սյուժեն: Կարծում եմ` ես հասունացել էի, հասել էի այն պահին, երբ կարող էի վերջապես գրել այդ մասին: Կտրվեցի իրականությունից, որպեսզի այդ ամբողջ պատմությունը բավականաչափ հետաքրքիր համարեմ ինձ համար:
_ «Մաքրությունը» մեծ, ծավալուն վեպ է: Ընթերցողը հնարավորություն չունի ուշքի գալ, գտնել ինքն իրեն, ընդհանրապես ոչ մի վայրկյան հանգիստ չեք տալիս: Սա անողոք ու անկեղծ գիրք է, որը տեղ-տեղ վիրավորում է` պատճառելով գրեթե ֆիզիկական ցավ, տեղ-տեղ էլ վանում` առաջացնելով գրեթե ֆիզիոլոգիական զզվանք: Պետք է խոստովանեմ, երբ կարդացի այն, առաջին ցանկությունս էր ոչ թե հարցազրույց անել, այլ մի լավ հարբել Ձեզ հետ, նախընտրելի է լռության մեջ:
Afisha Daily
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
