#AnimoIker. ֆուտբոլային աշխարհը Կասիլյասի կողքին է. լեգենդարը հեռանում է

May 2, 2019

Վերջին թարմացումը


Նրա կյանքի համար անհանգստանալու առիթ այլևս չկա: 37-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են Պորտուի հիվանդանոց ու վիրահատել: Ռեալի երկարամյա ավագն ու Պորտուի ներկա դարպասապահը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից:

Հրաժեշտ ֆուտբոլին


Արդեն հաստատ է՝ իսպանացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգա: Մեծ հավանականությամբ, Իկեր Կասիլյասը ստիպված է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Այդպիսի եզրահանգման է եկել Իսպանիայում հայտնի սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանը՝ ուսումնասիրելով Կասիլյասի խնդիրը: Ստենտավորումից հետո Կասիլյասը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ ու զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով:

Համընդհանուր աջակցություն


Այս պահին ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կարեկցանքի խոսքեր, նամակներ ու գրառումներ է ստանում.

Ռեալ. «Ռեալը ցանկանում է, որ մեր հավերժ ավագը որքան հնարավոր է շուտ վերականգնվի»




Բարսելոնա. «Ուժեղ մնա, Իկեր Կասիլյաս։ Քեզ շուտափույթ և լիովին ապաքինում ենք մաղթում»




Ռոնալդու. «Ուժ քեզ եղբայր, հուսով եմ՝ շուտով կապաքինվես»




Մեսսի. «Աջակցում եմ Կասիլյասին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»



Իկեր Կասիլյասին ապաքինում են մաղթել ոչ միայն ֆուտբոլի, այլեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ասոցիացիաներ, սպորտային ընկերություններ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում