Շարջան դառնում է ԱՄԷ-ի տուրիստական նոր ուղղությունը

April 14, 2019

Շարջայի արևելյան ափը կդառնա ԱՄԷ-ի տուրիստական նոր ուղղությունը


Խորֆականում թողարկել են մասշտաբային ծրագիր․ երեքկիլոմետրանոց ծովափը կդառնա բաց երկնքի տակ զվարճանքի կենտրոն, որը կկառուցվի ժամանակակից ինֆրաստրուկտուրայով։



Շարջայի ներդրումների կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարել է նոր ծրագիր, որն ուղղված կլինի Շարջան համաշխարհային դասի տուրիստական նոր ուղղություն դարձնելուն։ Այն բաժանված կլինի մի քանի մասի, ներառյալ երեքկիլոմետրանոց ծովափի ռենովիացիան և Էմիրաթի արևելյան ափում՝ Խորֆականում, շինարարություն։ Ծովափի մոտակայքում կլինեն ռեստորաններ, խանութներ, 170 համարանոց Օմանի նեղուցի տեսարանով հյուրանոցներ, ամֆիթատրոն, մարզադաշտ, վազքուղիներ։ Շինարարության առաջին փուլը կսկսվի այս տարվա դեկտեմբերին։

Շարջայում բացվել է առաջին 5 աստղանի բուտիկ-հյուրանոց Al Bait-ը


Հյուրանոցը գտնվում է պատմական «Շարջայի սիրտը» թաղամասում և իրենից ներկայացնում է հին տների յուրօրինակ հավաքածու։ Դրանք մի ժամանակ պատկանում էին տեղացիներին, որոնք Շարջայի պատմության վրա մշակութային, ինտելեկտուալ և քաղաքական ազդեցություն են ունեցել։ Այստեղ կան լողավազանով սպա-կոմպլեքս, սաունաներ և համամ, երկու ռեստորան, սրճարան, հուշանվերների խանութ, թանգարան և գրադարան։
[gallery ids="57227,57228,57229"]
Al Bait-ը (արաբերենից թարգմանաբար նշանակում է «տուն») ունի 53 շքեղ համար, որոնք կառուցված են արաբական ոճով։ Ուշադրություն դարձնելով մասշտաբի և այս ծրագրի կարևորության վրա՝ մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու առումով,  GAJ  բրիտանական ճարտարապետական բյուրոն ստեղծել է օրիգինալ ինտերիեր բնական նյութերից, կարևորել է այս տարածքի պատմական տեսանկյունից արժեքավոր լինելը։
[gallery ids="57230,57231,57232"]
Հյուրերին առաջարկում են սրճարան թեյի մեծ տեսականիով, սուրճ, արաբական քաղցրեղեն և դեսերտներ, պաղպաղակի խանութ, սպա-կենտրոն լողավազանով, համամ, սաունա, ջակուզի, մերսման սենյակներ, և բիզնես կենտրոն՝ բանակցությունների սենյակներով։
Al Bait-ի տարածքում է գտնվում թանգարան և գրադարան, որտեղ պահպանվում են պատմական փասատաթղթեր և Ալ Միդֆա ազդեցիկ ընտանիքի հին իրերը։ Հյուրանոցից մի քանի քայլ հեռավորության վրա կան թանգարաններ, արվեստի սրահներ և Ալ Արսայի, Ալ Շանասիյայի և Ալ Մասկուֆի ավանդական շուկաները։ Հյուրերը կարողանում են ամբողջությամբ ընկղմվել հին արևելքի միջավայրի և էմիրաթի պատմության մեջ։
[gallery ids="57224,57225,57226"]
Al Bait բուտիկ-հյուրանոցն ունի մեքենաների շղեք պարկ, որը ներառում է Մերսեդեսի վերջին մոդելները և կուլտային 1976 թվականի Mercedes Pullman լիմուզինը, ունի նաև ուղղաթիռի հրապարակ։

Շարջայում լույսի փառատոնն անցկացվում է փետրվարի 6-16-ը


Այս տարի Շարջայում անցկացվել է 9-րդ ամենամյա լույսի փառատոնը։ Ծրագրում լուսային շոու կար, 3D ինստալյացիաներ և երաժշտական ներկայացումներ համաշխարհային արտիստների մասնակցությամբ։
[gallery ids="57233,57234,57235"]
Շոուներն անցկացվում են ամեն երեկոյան ժամերին։ Բացի այդ, ամեն երեկո Հալիդի ծովածոցում կարելի է տեսնել ջրային գեղեցիկ ներկայացում։ Ֆեստիվալի օրերին լուսավորվում են Շարջայի շինությունները՝ ընգծելով դրանց ճարտարապետական տեսքը։
[gallery ids="57236,57237,57238,57239,57240,57241"]
Շարջայի լույսի փառատոնը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր իրադարձություններից մեկը և համաշխարհային ճանաչում ունի։ Ամեն տարի այդ առիթով այնտեղ են այցելում հազարավոր զբոսաշրջիկների տարբեր երկրներից։ Այս տարի իշխանությունները սպասում են մեկ միլիոն զբոսաշրջիկի։

Շարջայում բացվել է առաջին էկոկուրորտը


Շարջայի արևելյան ափին, Կալբայի մանգրենի արգելավայրում, բացվել է էմիրաթում առաջին Kalba Kingfisher Lodges էկոռեզորթը։
Կուրորտը 25 շքեղ վրան ունի՝ յուրահատուկ լողավազաններով, սպա-կենտրոնով, ռեստորանով և բաց երկնքի տակ հանգստի վայրով։ Վրաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հնդկական օվկիանոսի ափը և մանգրենի անտառը։ Հյուրերը առողջարանային կենտրոնի սպորտային և սպա-ծրագրերի մեծ ընտրություն ունեն։ Kalba Kingfisher Lodges-ի ռեստորանում կարող են պատրաստել ճաշատեսակներ ըստ հյուրերի ցանկության և մատուցել դրանք հենց համարում։
[gallery ids="57242,57243,57244"]
Հյուրանոցի կոնցեպցիան և աշխարհագրական դիրքի շնորհիվ հյուրերը միայնակ լինելու և հանգստանալու հնարավորություն ունեն․ զբոսանք ԱՄԷ-ի ամենահին մանգրենի անտառում, տեսնել յուրահատուկ ֆլորան և ֆաունան։
[gallery ids="57245,57246,57247,57248,57249,57250"]
Հյուրանոցի տարածքում կա նաև բանակցությունների սենյակ՝ ժամանակից տեխնիկայով, որը հարմար հարթակ է կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար։ Պանորամային ռեստորանը կդառնա լավագույն վայրը ընտանեկան խնջույքներ կամ հարսանիքներ կազմակերպելու համար։

Մլեյհա անապատը էքստրիմի սիրահարների համար է



Եթե որոշել եք հնագիտական զբոսաշրջությամբ զբաղվել, կարող եք այցելել Մլեյհա հնագիտական կենտրոն։ Այնտեղ հավաքված են այդ հատվածում գտնված հնագիտական բոլոր իրերը։ Դրա ամենակենտրոնում ճաշասենյակ կա, որտեղ կարելի է համտեսել համեղ կերակուրներ և ըմպել մեկ բաժակ բուրավետ սուրճ։
[gallery ids="57258,57255,57256"]
Ձեզ սպասում է այցելություն Մլեյհայի անհավանական վայրերը։ Կարելի է լրացնել ադրենալինի պակասը և ամենագնացներով պտույտներ անել սաֆարիում։ Շարջայի ցանկացած հյուրանոցից կարող եք ուղևորվել անապատ, ճամբարում անցկացնել արաբական գիշերը՝ պատրաստելով բարբիքյու և տեսնել, թե ինչպես է արևը մայր մտնում։
 




[gallery ids="57263,57262,57264"]


 
 
 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում