Դեյվիդ Ալեն
Ձեր միտքը գաղափարներ ունենալն է, ոչ թե դրանք պահելը
Հեղինակի մասին
Դեյվիդ Ալենին (ծնվ. 1945 թ.) համարում են արդյունավետության տեսության առաջատար մտածողներից մեկը: Նա եղել է New York Life ապահովագրական ընկերության, ՀԲ, Ford հիմնադրամի և բազմաթիվ այլ ընկերությունների խոսնակն ու գլխավոր խորհրդատուն: Ավելի քան 35 տարի կառավարման հարցերի խորհրդատու է: Նա «Դեյվիդ Ալեն» ընկերության նախագահն է: Նրա աշխատանքները ներկայացվել են Fast Company, Fortune, Los Angeles Times, New York Times, Wall Street Journal և բազմաթիվ այլ պարբերականներում: «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկրում:
Իշխանություն ստեղծելու ձեր ունակությունն ուղիղ համեմատական է հանգստանալու ձեր ունակությանը
Դեյվիդ Ալեն
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր ...
Կարող եք բոլորին հիմարացնել, բայց չեք կարող հիմարացնել ձեր սեփական միտքը