Անի Քոչարն իր նոր գիրքը ներկայացրել է Հանրայինի «Առավոտ լուսո» ծրագրում (տեսանյութ)

February 15, 2024

Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։