Ադրբեջանի ծխող բնակչության կեսը կարող է մահանալ մինչև 70 տարեկանը

January 21, 2019

Առողջապահության համաշխարհային կազամակերպության հորդորով Ադրբեջանում բարձրացրել են ծխախոտային ապրանքների գները: Ըստ WHO-ի հետազոտության՝ Ադրբեջանում ծխող 1.3 մլն բնակչության կեսը կարող է մահանալ մինչև 70 տարեկանը:
WHO-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Հանդե Հարմանջին ասում է, որ մայրաքաղաքում երիտասարդները ծխում են միաժամանակ ծխախոտ և նարգիլե, իսկ նարգիլե ծխել է հավասար է 40 հատ ծխախոտին:


«Ծխելը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում: Ցավոք, նաև Ադրբեջանում և այդ պատճառով դրա դեմ պայքարը ծայրահեղ կարևոր է: Եվ այս ուղղությամբ ամենակարևոր քայլը ծխախոտի գնի բարձրացումն է, քանի որ դրանք Ադրբեջանում չափազանց էժան են: Սա կարող է գոնե որոշակիորեն կանխարգելել երիտասարդների շրջանում ծխողների թվի կրճատմանը», – ասում է Հանդե Հարմանջին:



Նա հավելում է, որ ծխողների մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծխախոտային ապրանքները էժան են ու մատչելի: Վերջին երկու տարում ծխախոտի գինն արդեն երկու անգամ ավելացել է, բայց այն շարունակում է հասանելի լինել սովորական քաղաքացիների համար:
Հանդե Հարմանջին նաև ընդգծում է, որ անհրաժեշտ է նաև դադարեցնել ծխախոտի գովազդը: Նա ողջունում է հակածխախոտային օրենքը, որը վերջերս է ընդունվել: Ադրբեջանում արգելվել է նաև հասարակական վայրերում ծխելը:

devdiscourse




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում