Արդյունավետ ընթերցանության 10 կանոն

May 27, 2016

Գրքերի ցանկը
Շատերը գրքերի նկատմամբ  տարօրինակ կիրք են տածում: Գնում են գրքեր, խնամքով դասավորում գրապահարանում ու կարդում հազվադեպ: Ընթերցանության մեծ ցանկ կազմելը դեմոտիվացնող է:Պետք չէ գնել միանգամից շատ գրքեր: Բավական է մեկը կամ երկուսը այս ապհին ձեռքի տակ ունենալ: Մյուսները գնեք ըստ ցանկի հերթականությամբ ընթերցելուց հետո: Եվ աշխատեք չգնել թանկ իլյուստրացիոն գրքեր. դրանք լավ են նվիրելու համար, բայց ոչ ձեր:
50 էջի կանոնը
Կյանքը չափազանց կարճ է ժամանակն անհետաքրքիր գրքի վրա վատնելու համար: Սովորեք շուտ կռահել ձանձրալի ու անպետք բովանդակությունը: Դրա համար բավական է կարդալ առաջին 50 էջը: Եթե հետաքրքրի դրանից հետո էլ, ուրեմն այդ գիրքը չի հիասթափեցնի նաև վերջում: Եթե նույնիսկ այդպես էլ չլինի, ոչինչ` c’est la vie! Փորձեք վատ գրքերին երկրորդ շանս չտալ: Ամեն տարի հրատարակվում են հարյուրավոր ավելի հետաքրքիր և ուշարդությանն արժանի նոր գրքեր:
Ով` ի՞նչ է գրում և ինչի՞ մասին
Ընթերցանությունը սկսելուց առաջ ծանոթացեք գրքի հետ, կարդացեք հեղինակի մասին, ուսումնասիրեք բովանդակությունը: Այդպես ձեր ընթերցանությանը ճիշտ ուղղություն կտաք: Բացի այդ` գիրքը բացելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ` ի՞նչ եք ուզում ստանալ, ի՞նչ խնդիրներ կօգտնի լուծել այդ գիրքը:
Ալտերնատիվ ընթերցանություն
Մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ գրքերը հասանելի են ամեն տեսակի ֆորմատով`էլեկտրոնային, աուդիո, ինֆոգրաֆիկ, լոնգլիստային, դայջեսթ,  վերջին շրջանում լայնորեն տարածվում են նաև Podcast-երը: Ընտրեք  ձեր կենսակերպին հարմար ձևաչափը, բայց երբեք մի արդարացեք, թե ժամանակ չունեք ընթերցանության համար:
Կարդացեք մատիտով
Մատիտը էջանշանի պես անհարժեշտ իր է ընթերցանության համար: Եթե հնարավորություն չկա նշում կատարելու կամ մեջբերումներ առանձնացնելու համար, ուրեմն կարդացածը մեծ հաշվով անարդյունավետ է: Համարձակորեն ընդգծեք, գրառումներ արեք: Գիրքն ավելիի վերածեք, քան դարակին դրված թղթակույտ է: Դրանից հետո միայն գիրքն իսկապես կդառնա  ձերը:



Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք





Օրական 30 էջից ոչ պակաս
Յուրաքանչյուրն ունի կարդալու իր ռիթմը:Մարաթոնային ընթերցողները կարդում են մեկ ամսում, սպրինտերները գիրքը ծայրից ծայր անցնում են մի քանի օրում: Սակայն կա պարզ և ունիվերսալ բանաձև ինչպես կարդալ և ավարտել գիրքը առանց կորցնելու հետաքրքրությունն ու էնտուզիազմը: Աշխատեք կարդալ օրական մեկ ժամից և 30 էջից  ոչ պակաս: Այդպես մեկ շաբաթում կկարդաք մեկ գիրք, մեկ տարում` 60: Վատ արդյունք չէ:
Ժանրերի խառնում
Բոլորս էլ ունենք մեր նախընտևրած ժանրը: Բայց պետք չէ տարվել դետեկտիվով  կամ բիզնես գրականությամբ: Գերհագեցումը  վտանագավոր է: Այդ դեպքում նույնիսկ ամենալավ ժանրային գրքրեը կդառնան անհետաքրքիր ու կդադարեն հաճույք պատճառել: Խառնեք ժանրերը ինչպես կոկտեյլի բաղադրիչներ: Օրինակ` նոն-ֆիքշընից հետո անցեք դասականի, ապա` ֆանտաստիկա, հետո էլ բանակցությունների վարման մասին գիրք վերցրեք ձեռքը: Այս մեթոդը կօգնի միշտ լինել գրական տոնուսում և լայնացնել ընթերցանության շրջանակը:
Գրեք կարդացածի մասին
Եթե իրոք էֆֆեկտիվ եք կարդում, հաստատ մեջբերումների մի ամբողջ գրքույկ եք կազմել: Ափսոս է, որ այն պահեք գրադարակում: Գրքային բլոգ բացեք: Գրեք ռևյուներ կարդացած գրքերի մասին, կիսվեք մեջբերումներով: Հրապարակեք ընթեցանության ցանկը: Քննադատեք վատ հրատարակումները, գովեք լավերին: Խոսեք գրքի մասին:
Վերընթեցեք նշումները
Սովորություն ձեռք բերեք վերանայել գրքերում արված նշումները: Գիտելքը սիրում է կրկնություն Այդպես կարևոր մտքերը միշտ կլինեն ձեռքի տակ ու հեշտ կիրառելի:
Պատմեք
Որպեսզի չմոռանք սյուժեն, պատմեք այն ընկերներին: Գրքային սեմինարների մասկացեք, որտեղ մարդիկ կիսվում են իրենց կարդացած գրքերի մասին տպավորություններով: Կարող եք այդպիսի հանդիպումներ ինքներդ էլ կազմակերպել` մտերիմ ընկերների կամ ընտանեկան շրջնականում: