Facebook-ը փակել է ԱՄՆ քաղաքականության վրա ազդող ռուսական խմբերը․ ի՞նչ կար այնտեղ

October 10, 2017

Սոցիալական ցանցի պատասխանատուները վերլուծել են, որ այդ խմբերի հրապարակումներն անգամ դրվում էին գովազդի տեսքով և ունենում ավելի քան 10 մլն դիտում:

Ո՞ր խմբերի ու ի՞նչ հրապարակումների մասին է


Heart of Texas


Այս խումբը 2016-ին ուներ 225 հազար հետևորդ: Հիմնականում հրապարակվում էին նկարներ՝ հայրենասիրական մակագրությամբ: Օրինակ՝ «Տեխասը տեխասցիներին»: Կային նաև անջատողական կոչեր և զենքի շրջանառության վերահսկողության խստացման դեմ ելույթներ:

Defend the 2nd


Այս խումբը հիմնականում զենքի շրջանառության վերահսկողության խստացման դեմ էր ելույթ ունենում: Խմբի անդամները վստահ են, որ զենքը ինքնապաշտպանության լավագույն միջոց է, որ կյանքը շատ ավելի թանկ է, քան այն պատիժը, որը նախատեսվում է զենքն օգտագործելու համար, որ բանտից ազատվելն ավելի հեշտ է:

Secured Borders


Խմբի ստեղծումն ուղղված էր միգրացիոն խնդիրներին և կրում է հակամիգրոցիոն բնույթ: Հրապարակումների ու քննարկումների  հիմնական իմաստն այն էր, որ դեմոկրատները ոչ թե ԱՄՆ քաղաքացիների շահերն են պաշտպանում, այլ հանցագործ- միգրանտների, որոնք անօրինական են մուտք գործել երկիր:


Կարդացեք նաև․



Ռուսական ձեռագիրը


Ակնհայտ էր, որ հրապարակումների ու կոչերի հեղինակներն ամերիկացիներ չէին, քանի որ տեքստերում թույլ էր տրվում լեզվական «նուրբ սխալներ», քերականական անճշտություններ: Օրինակ՝ ամերիկացիները The New York Times-ը առանց The որոշիչ հոդի երբեք չեն գրում, այդ գրելաձևը բնորոշ է ռուսներին:
Facebook-ը առանձնացրել է ավելի քան 3 հազար գովազդային հայտարարություններ: Ըստ The New York Times-ի, գործող խմբերը տարբեր ուղղվածության են՝ կենցաղային տեխնիկայի սիրահարներից մինչև կենդանասերների, սակայն ամենօրյա քննարկումների ընթացքում նկատվել են նաև հրապարակումներ, որոնք ներկայացնում են ռուսական պետական քաղաքականությունը:  Ըստ Meduza-ի, սոցցանցի խմբերը վերահսկում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Եվգենի Պրիգոժինը: Նա համարվում է Պուտինի խոհարարը, ունի ռեստորաններ, կազմակերպում է պետական բոլոր ընդունելությունների ճաշերը, ունի բացառիկ իրավունք՝ Ռուսաստանի զինված ուժերին սննդամթերք մատակարարելու:
Նոյեմբերին ներկայացուցիչների պալատում կքննարկվի սոցցանցերի միջոցով Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան ներքին քաղաքականության հարցը: Facebook-ի, Twitter-ի և Google-ի ներկայացուցիչները ներկա կլինեն լսումներին ու կներկայացնեն իրենց փաստարկները:

MEDUZA