Դյութիչ Հնդկաստանը. գրքեր գունեղ ու կախարդական երկրի մասին (ՄԱՍ 1)

April 27, 2017

«Շանթարամ»


Գրեգորի Դեվիդ Ռոբերթս


Ժամանակակից ամենաապշեցուցիչ վեպերից մեկն է: Մարդու  խոստովանությունը, որը կարողացել է վեր բարձրանալ անդունդից և փրկվել, տարածվել է ամբողջ աշխարհով 4 միլիոն օրինակով  և արժանացել է պատվավոր համեմատությունների նոր ժամանակների գրողների լավագույն ստեղծագործությունների հետ՝ Մելվիլից մինչև Հեմինգուեյ: Հեղինակի նման` վեպի հերոսը տարիներ շարունակ թաքնվում էր օրենքից: Ամուսնալուծությունից հետո զրկվելով ծնողական իրավունքներից՝ նա տարվեց թմրանյութերով, կատարեց մի շարք գողություններ և ավստրալիական դատարանի կողմից դատապարտվեց 19 տարվա ազատազրկման: Բանտարկության երկրորդ տարում փախչում է խիստ ռեժիմ ունեցող բանտից՝ ու հատյնվում Բոմբեյում: Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը…

«Ջունգլիների գիրքը»


Ռեդյարդ Կիպլինգ


Այս հրատարակության մեջ համեմատաբար ավելի լավ է տրված «Ջունգլիների գիրքը» գրքի թարգմանությունը: Դրա մեջ ներառված են ոչ միայն ընթերցողին ծանոթ պատմվածքներ և հեքիաթներ, այլև Քիփլինգի բանաստեծություններից, որոնք համարվում են այս հայտնի գրքի անբաժան մասնիկը: Հրատարակության առանձնահատկություններից մեկը հանրաճանաչ նկարչի հետաքրքիր նկարազարդումներն են:


«Իմ սրտի քույրը»


Չիտրա Բաներջի Դիվակարունի


Անջուն մեծացել է Կալկաթայի բարձր կաստային պատկանող ընտանիքներից մեկում: Նրա զարմուհի Սուդհան «անպետք ոչխար» ընտանիքի դուստրն էր: Սուդհան գեղեցիկ է, շփվող է և լուրջ, իսկ Անջուն աչքի չի ընկնում արտաքին գրավչությամբ, բայց խելացի է և քմահաճ: Հենց ծնունդից քույրերի միջև անսովոր կապ է ստեղծվել, որը զարմացնում էր նույնիսկ նրանց մայրերին: Սակայն այդ կապը անհետացավ այն բանից հետո, երբ Սուդհան իմացավ ընտանեկան գաղտնիքի մասին: Ժամանակի ընթացքում, չնայած քույրերի կյանքում տեղի ունեցող դրամային, նոր ընտանիքները և տարածությունը, որը բաժանում էր նրանց, Անջուն և Սուդհան հասկանում են, որ առաջվա նման ունեն միմյանց կարիքը: Այս գիրքը հուզիչ պատմություն է սիրո, ընկերության և հոգևոր ուժի մասին:

«Մանրուքների աստվածը»


Արունդատի Ռոյ


Արունդատի Ռոյի դեբյուտային վեպը, որը համեմատում են Ֆոլկների և Դիքենսի ստեղծագործությունների հետ, ժամանակակից կլասիկա է համարվում: Խորը ընտանեկան սագա, արգելված սիրո պատմություն և քաղաքական դրամա. այս գիրքը պատմում է հնդկական հարուստ ընտանիքի մասին, որի կյանքը մեկընդմիշտ փոխվում է մի ճակատագրական օր` 1969 թվականին: Փոքր զարմուհու՝ Սոֆիայի այցը քանդում է 7-ամյա երկվորյակներ Էստիի և Ռախելի աշխարհը և բերում է պատահական ու ոչ պատահական ողբերգական հետևանքների, որոնք սովորեցնում են նրանց այն բանին, որ ամեն բան մեր շուրջը կարող է պատահական ստանալ նոր, տգեղ տեսք և նույնիսկ ընդմիշտ մնալ տեղում, և միայն գետն է շարունակելու հոսել…


«Պիի կյանքը»


Յանն Մարտել


«Պիի կյանքը» ինտելեկտուալ աշխարհում առաջացրեց իսկական մշակութային պայթյուն: Պատանու և բենգալական վագրի ֆանտաստիկ ճանապարհորդության, որը նկարագրված է գրքում, և «Ծերունին և ծովը» ստեղծագործությունն ունեն նմանություններ՝ Մարկեսի կախարդական իրականությամբ և Բեկկետի անհեթեթությամբ: Գիրքը դարձել է ոչ միայն բեսթսելլեր, այլև նոր դարի գրականության խորհրդանիշ, նոր մշակույթի դրոշակը:


«Հարց-պատասխան»


 Սվարուպ Վ.


_ Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր:
_ Բոլորը:
Բայց հայտնի ծրագրում ո՞վ կարող է պատասխանել բոլոր հարցերին և իրոք հաղթել միլիոն: Միայն ոչ կիսագրագետ մատուցող Ռամա Մոհամեդ Թոմասը գավառական ռեստորանից: Բայց հենց նրան է բախտ վիճակվում մասնակցել հաղորդմանն ու հենց նա է դառնում հաղթող:
Խաբկա՞նք: Խարդախությու՞ն: Հանցավոր պայմանավորվածությու՞ն: Թե՞ պարզապես ֆանտաստիկ հաջողություն: Շոուի կազմակերպիչները փորձում են գտնել այս հարցերի պատասխանները և շտապում են վճարել հաղթած գումարը:

«Ճանապարհ հարյուր քայլ երկարությամբ»


Ռիչարդ Չ. Մորաիս


Հասանը ծնվել է Բոմբեյում՝ պապիկի տանը, որն ուներ իր սեփական ռեստորանը: Այդ հնդիկ տղան ունի մի բան, որը հանդիպում է խոհարարների մոտ ամեն սերնդում մեկ անգամ: Նա ի ծնե խոհարար է: Նա նկարիչ է.մեծ նկարիչ:
Ռիչարդ Չ. Մոարիսի վեպը վառ էկզոտիկ բույրերով լեցուն պատմություն է իրական համի առեղծվածային նվերի մասին: Պատմություն Հասան Հաջիի պրոֆեսիոնալ նվաճման մասին, ով ճակատագրի բերումով հայտնվել է Ֆրանսիայում՝ խոհարարական արվեստի բարձունքներին:

«Համեմունքների արքայադուստրը»


 Չիտրա Բաներջի Դիվակարունի


Այս կախարդական, հետաքրքրաշարժ և զգացմունքային գիրքը Տիլո անունով մի երիտասարդ կնոջ մասին է, որը համեմունքների մոգության պահապանն է: Նրան, ով ծնվել է հեռավոր երկրում, հեռավոր ժամանակներում, ճակատագրով նախատեսված էր ունենալ գերբնական ուժ: Կրակին նվիրված ծիսակարգից հետո  դառնալով անմահ՝ նա տեղախոփվում է ժամանակակից Ամերիկա և սկսում է օգնել մարդկանց համեմունքների միջոցով: Բայց նրա կյանք պատահականորեն խուժած սերը ստիպում է Տիլոյին ընտրել գերբնական ուժերի աշխարհի և սովորական մարդկանց կյանքի միջև:
«Համեմունքների արքայադուստրը» նման է հեքիաթի, որը դյութում և հիպնոսացնում է, նրանում հետաքրքիր ձևով միահյուսված են թախիծն ու ուրախությունը: Բայց կարևորը, ինչին նվիրված է այս գիրքը, հատուկ ուժ, որով օժտված է յուրաքանչյուր կին:

«Անվանակիցը»


Ջումպա Լահիրի


Ջումպա Լահիրիի առաջին վեպը՝ «Անվանակիցը», նուրբ գրված պատմություն է, հուզիչ ընտանեկան դրամա, որը լուսավորում է հեղինակին այնպիսի հարազատ թեմաներ, ինչպիսիք են գաղթականները կյանքը, տարբեր մշակույթների բախումը, սերունդների կոնֆլիկտը: Ջումպա Լահիրիի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հիվանդությունների մեկնիչ»-ը ցնցեց գրականական աշխարհը և և 2000 թվականին ստացավ Պուլիտցերյան մրցանակ:
Վեպի հերոսն ունի բացառիկ անուն՝ Գոգոլ…Նա սկզբունքներից ելնելով չի բացում հոր կողմից նվիրված իր «անվանակցի» գիրքը: Գոգոլը փոխում է անունը, փորձում է ընտանիք կազմել, բայց  ինչ-որ պահի գիտակցում է, որ իր ընտրյալ-ամերիկուհիները նրան օտար են: Մի՞թե այն պատճառով, ում ազգանունը դարձավ նրա ճակատագիրը: Զգալով և խորանալով բուն խնդրի մեջ հեղինակը պատմում է, թե ինչ հույսեր են մեզ հետ կապում մեր բարեկամները և միևնույն է մենք դառնում ենք այն, ինչ կանք:

«Անվերջ գեղեցկության ստվերում: Կյանքը, մահը և սերը Մումբայի ետնախորշերում»


Քեթրին Բու


Աղբահան Աբդուլը, որը պահում է 11 անդամից բաղկացած ընտանիք, գեղեցկուհի Մանջուն, որը չափազանց լավն է տեղացի փեսացուների համար, կաղ Ֆատիման, որը որոշել է վրեժխնդիր լինել ատելի հարևաններից ամենադաժան ձևով. այս և այլ հերոսներ ապրում են ետնախորշերում, Հնդկաստանի ամենաաղքատ արվարձանում՝ տեղակայված Մումբայի գերժամանակակից օդանավակայանի ստվերում: Նրանք չունեն իսկական տուն, մշտական աշխատանք և վստահություն վաղվա օրվա հանդեպ: Բայց նրանք կառչում են ամեն մի հնարավորությունից, միայն թե դուրս գան ծայրահեղ աղքատությունից, և նրանց փորձերը բերում են անհավանական հետևանքների…


«Կրկեսի որդին»


Ջոն Իրվինգ


Բոմբեյական սպորտային ակումբ «Դակուորտում» տեղի ունեցած առեղծվածային սպանությունը ոչ առաջինն էր ոչ էլ վերջինը չարաբաստիկ դեպքերի անվերջ շղթայում: Այդ չարագործության արմատները այնքան խորն են աճել անցյալում, որ գլխավոր հերոսը ստիպված էր վերաիմաստավորել իր ամբողջ կյանքը, որ հասնի ողբերգության աղբյուրներին: Իսկ այդ կյանքում ինչ ասես կար`.կրկեսային գաճաճներ և փղեր, հիանալի ուսում Վիեննայում և մանրակրկտորեն դավադրված Բոլիվուդի հիթերի սցենարների ստեղծում, և նույնիսկ հանելուկային գիշերային խայթ...:

«Կոճապղպեղ և մշկընկույզ»


 Պրիյայա Բազիլ


Լոնդունում բնակություն հաստատած հնդկական ընտանիքի գլուխ կարելի է համարել Քարամին, բայց նրա հոգին դարձել է Քարամի կին Սարնան: Երկար տարիներ նա պահել է ընտանեկան գաղտնիքներ, և դրա հետ մեկտեղ եղել է այնքան հնարամիտ, որքան հնդկական աննման ուտեստներ պատրաստելիս, որոնց մեջ դնում էր իր զգացմունքները, ցավն ու ուրախությունը: Խանդն ու նախանձը կծու են: Ամենօրյա փոքր անախորժությունները աղի են: Հույսը միշտ քաղցր է: Ամուսնու փախու՞ստը. մի փոքր կարրի…Նրա վերադա՞րձը. մի փոքր շաքարային փոշի…Յուրաքանչյուր ընտանեկան առիթ ունի յուրահատուկ, անկրկնելի համ: Բայց մի օր Սարնան ստանում է լուր, որը ոչ մի կերպ չի համապատասխանում ընտանեկան բաղադրատոմսերի գրքին: Լուր, որը պիտի մեկընդմիշտ փոխեր թե՛ նրա կյանքը և թե՛ նրա մոտիկների…


«…Սա երազ չէ»


Ռադինբրանատ Տագոր


Ռաբինդրանատ Տագորը անվանի բանաստեղծ է, գրող և Հնդկաստանի հասարակական գործիչ, կաբիգուրու՝ բանաստեղծ-ուսուցիչ ինչպես նրան անվանում էին հայրենակիցները: Տագորի ստեղծագործությունը մեծ դեր են խաղացել ոչ միայն բենգալական և հնդկական գրականության զարգացման գործում, այլև հնդկական երաժշտության. նա մոտ 2000 երգերի հեղինակ է:
Տագորի արձակում համադրվում են հոգեբանությունն ու պոեզիան, ռոմանտիկան և առօրեականությունը, ողբերգականն ու երգիծականը, Հնդկաստանի գունավոր և իրական կյանքի պատկերը 20-րդ դարի սկզբին: Գրքում ներառված են «Ավազահատիկ» և «Կործանում» վեպերը, բանաստեղծություն «Գիտանջալի» ժողովածուից, որոնք նշանավորվել են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակով (1913 թ.) ՝ «խորը զգացմունքային, օրիգինալ և հիանալի բանաստեղծությունների համար, որոնցում բացառիկ վարպետությամբ արտահայտված է նրա բանաստեղծական մտածողությունը» և բանաստեղծություն «Վերջին բանաստեղծություն» վեպից:

«Կալիի երգը»


Դեն Սիմոնս


Տաղանդավոր բանաստեղծ և լրագրող Ռոբերտ Լուզակը ստանում է հանձնարարություն գտնել Հնդկաստանում անհայտ կորած բանաստեղծ Մ.Դասին և հրատարակության համար բերել նրա նոր ստեղծագործությունները: Ճանապարհորդություն, որը սկզբից Լուզակին թվում է հաճելի զբոսանք էկզոտիկ երկրով, որն իրականում վերածվում է մղձավանջի. նրան, ով համարձակվել է բարկացնել անտանելի Կալիին, սպասվում են դաժան փորձություններ: Աստվածուհու անխիճղ վրեժը սարսափելի է…
Հավայան կղզիների «Եդեմի խարույկները», դրախտ է զբոսաշրջիկների համար, արև, օվկիանոս, արմավենի…Մարդիկ վաղուց մոռացել են, որ հին աստվածները՝ այդ վայրերի պահապանները, այդքան էլ բարի ու հոգատար չեն, որպիսին ներկայացվում էին: Երբ արթնանում են հրաբուխները՝ լցնելով կղզին լավայով, իսկ լեռնային ու անտառային արահետներ դուրս են գալիս որսի ստորգետնյա արնախում բնակիչները…Ժամանակակից գրականության մեջ Դեն Սիմոնսը հայտնի կերպար է: Նրա տետրալոգիան Շրայկի՝ ժամանակի դամբարանի առեղծվածային պահապանի մասին մեծ աղմուկ բարձրացրեց ֆանտաստիկ ժանրում և նվիրեց հեղինակին միլիոնավոր ընթերցողների սերը ամբողջ աշխարհից:

Ցանկը շարունակելի է