Ինչպե՞ս ավելի լավ մտապահել ինֆորմացիան. միջոց, որը ստուգել են գիտնականները

January 10, 2018

Կանադացի հոգեբան Քոլին Մաքլաուդը երկար ժամանակ զբաղված է մարդու հիշողության ու հոգեբանության կապն ուսումնասիրելով: Նա նկատել է, որ եթե մարդը ցականում է հիշել ինչ-որ բան, ապա դա անպայման մտապահվում է, առավել ևս՝ իր համար խիստ անհրաժեշտ ինֆորմացիան: Այլ հարց է, թե ինչպես կարճ ժամանակում նաև հիշել այդ պահին ոչ կարևոր համարվող նյութը:
Հնարքը բայցահայտելու համար ուսումնասիրման թիրախ է դարձել մոտ 100 մարդ: Նրանց մի մասը տեքստը կարդացել է մտքում: Մի մասը բարձրաձայն: Մյուսները իրենց են լսել կամ ուրիշի ձայնով կարդացած տեքստերը:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր տեքստը կարդացել են բարձրաձայն, ավելի արագ ու հեշտ են մտապահել ամբողջ ինֆորմացիան: Ավելի դժվար է ընկելալել ու մտապահել ուրիշի խոսքը: Սա զգացել են բոլոր այն դպրոցականներն ու ուսանողները, որոնք մեղադրվել են դասերին ցրված լինելու մեջ:



Կարդացեք նաև.



Հոգեբաններն ու նեյրոֆիզիոլոգներն ունեն մեկ բացատրություն՝ հիշողության համար պատասխանատու բջիջներն ավելի հեշտ են ընկալում և պահում այն, ինչ մատուցվում է սեփական ձայնի հնչյուններով: Այդ ինֆորմացիան ասոցացվում է իր անձի հետ:
Սակայն պետք է նկատել ևս մեկ ապացուցված փաստ: Բարձրաձայն կարդալու միջոցով լավ հիշելն ապահովում է միայն կարճաժամկետ հիշողությունը: Այն հիմնավոր չէ, ուրեմն և արագ մոռացվում է:

LIFEHACKER