[InterPress] Նավթի գինը նվազում է

January 18, 2019

Նավթը շարունակում է արժեզրկվել, քանի որ Չինաստանից ստացված տնտեսական ցուցանիշները նպաստեցին տնտեսական աճի հոռետեսական կանխատեսումներին: Ֆյուչերսը դեկտեմբերի վերջից առաջին անգամ` ուրբաթ օրը դիրքերը զիջելուց հետո, Նյու Յորքում ևս 2.1 տոկոս կորցրեց:
Անկումը պայմանավորված է ամբողջ աշխարհում արժեթղթերի արժեզրկման հետ, քանի որ ավելի վաղ Չինաստանը հրապարակել էր ներմուծման ու արտահանման վատագույն ցուցանիշը 2016թ.-ից ի վեր, միաժամանակ Միացյալ Նահանգների կառավարության շաթդաունը երկարաձգվում է:
«Նավթը հետևում է այլ շուկաների շարժին»,- ասում է Ֆիլ Ֆլինը՝  Չիկագոյի Price Futures Group Inc. ընկերության առաջատար վերլուծաբանը, – «Այս շաբաթ Չինաստանից թույլ ցուցանիշներ ստացանք ու ամեն ինչ փոխվեց»:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում