5 օգտակար խորհուրդ, թե ինչպես անցկացնել ձմեռն առանց հարբուխով վարակվելու

February 19, 2018

Միջին հաշվով, մեծահասակաները հարբուխով վարակվում են տարվա մեջ 2-3 անգամ, իսկ երեխաները՝ ավելի հաճախ՝  6-8 անգամ։ Հարբուխով վարակվելը հեշտ է, սակայն անախորժ է և տհաճ։ Այն անթույլատրելի ճոխություն է նաև շատերի համար ։

Ինչպե՞ս չհիվանդանալ


1․ Քուն
Հարբուխով չվարակվելու համար օրվա մեջ քնեք 7 ժամից ավելի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 6 ժամից պակաս քնող մարդկանց դեպքում սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդանալու ռիսկը մեծ է 4 անգամ։ Եթե 3 շաբաթում քնում եք 7 ժամից պակաս, ապա մրսելու հավանականությունը մեծանում է 3 անգամ։
Եթե 3 շաբաթում քնում եք 7 ժամից պակաս, ապա մրսելու հավանականությունը մեծանում է 3 անգամ։

2․Հիգիենա
Ձեռքերը հաճախ լվացեք։ Համաձայն հետազոտությունների հիվանդանալու հավանականությունը նվազում է 20 տոկոս։ Այդպիսով մաքրում եք մանրէները՝ կանխելով դրանց բազմացումը և օրգանիզում հայտնվելը։ Եվ փորձեք  քիչ դիպչել դեմքին․ սա վարակվելու ամենապարզ եղանակն է։
Եվ փորձեք  քիչ դիպչել դեմքին․ սա վարակվելու ամենապարզ եղանակն է։

3․ Հագուստ
Մենք հիվանդանում ենք հարբուխով ոչ թե ցրտից, այլ վիրուսներից։ Եթե մրսել եք, ապա հարբուխով հիվանդանալու հավանականությունը բարձրանում է, քանի որ այն թուլացնում է իմունային համակարգը։ Այդ պատճառով հագնվեք ավելի տաք, բայց այնպես, որ չքրտնեք։ Օգտագործեք բազմաշերտության սկզբունքը․ եթե շոգ է, ապա միշտ կարելի է հանել սվիտերը։
Օգտագործեք բազմաշերտության սկզբունքը․ եթե շոգ է, ապա միշտ կարելի է հանել սվիտերը։

4․Բժշկական դիմակ
Եթե ընտանիքում կամ աշխատանքի վայրում ինչ-որ մեկը հիվանդացել է, խորհուրդ է տրվում բժշկական դիմակ կրել։ Այն արգելք է հանդիսանում վարակիչ մանրէների համար, և կանխում է դրանց տարածումը հազի և փռշտոցի միջոցով։ Յուրաքանչյուր երկու ժամը մեկ հարկավոր է փոխել դիմակը։ Հակառակ դեպքում այն կդառնա բակտերիաների կրող։
5․Ախտահանում
Վիրուսները մեկից մյուսին են փոխանցվում օդի միջոցով։ Հետևաբար եթե հարբուխով հիվանդ երեխան գնում է մանկապարտեզ, նա կարող է վարակել այլ երեխաների։ Հասարակական տրասնպորտում կամ պոլիկլինիկայում հարբուխով վարակվելը նույնպես հեշտ է։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում խոնավ մաքրում անցկացնել և օդափոխել կացարանը։ Իսկ ահա դպրոցում, մանկապարտեզում, օֆիսում, վաճառքի կենտրոններում կամ մետրոյում չկան այդպիսի հնարավորություններ։ Օդը վիրուսներից մաքրելու լավ միջոց է եթերային յուղերի կիրառումը։
Օդը վիրուսներից մաքրելու լավ միջոց է եթերային յուղերի կիրառումը։

Դրանց գոլորշին ոչնչացնում է վիրուսները և բակտերիաները, ախտահանում մարդու շնչուղիները, օգնում արագ ապաքինվել։


Կարդացեք նաև․



Ինչպե՞ս օգտագործել եթերային յուղերը


Տանը և օֆիսում այն կարող եք լցնել թղթե անձեռոցիկի վրա և դնել բնակարանում։ Այն կգոլորշանա և կախտահանի օդը։
Քնելիս յուղոտված անձեռոցիկը դրեք գլխին մոտ կամ մի քանի կաթիլ լցրեք բարձի ծայրին։ Յուղը կարող եք կաթեցնել նաև այն խաղալիքի վրա, որով խաղում է երեխան։ Իսկ փողոցում, տրանսպորտում հարկավոր է յուղի մի քանի կաթիլ լցնել շարֆին կամ օձիքին, բայց այնպես, որ չդիպչի մաշկին։

Ի՞նչ անել, եթե արդեն հիվանդացել եք


Հարկավոր չէ օգտագործել հակավիրուսային պատրաստուկներ, որովհետև դրանց արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ։ Եթե վարակվել եք հարբուխով, պետք է սիմպտոմատիկ բուժում ստանալ` օգնելով օրգանիզմին պայքարել վիրուսի դեմ։
Եթե ցավում է կոկորդը, օգտագործեք էվկալիպտի լուծույթ և շատ ջուր խմեք։

Հանգստացեք. օրգանիզմին ուժեր են պետք վիրուսի դեմ պայքարելու համար։ Եթերային յուղերը նույնպես օգնում են հաղթահարել հարբուխը և ախտահանել օդը։

LIFEHACKER


Թարգմանիչ՝ Սոնա Մկրտչյան