«Զանգակ» գրատանը newmag֊ը ներկայացրեց Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (լուսանկարներ)

April 30, 2024

Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» hամաշխարհային բեսթսելլերը ներկայացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը և Newmag-ը` «Հուն» մատենաշարով: Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է:

Լի Ստրոբելը Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր է, հետաքննող լրագրող։ Փորձառու լրագրողը հետաքննել է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Գրքում կհանդիպեք Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատությունների գիտնականների գնահատականներ: 

 

 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Պողոսյանի խոսքով, Քրիստոսի կյանքի ու գործունեությանը վերաբերող, աստվածաբանական, հանրամատչելի, նեղ մասնագիտական գրականություն հրատարակելը եղել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կարևոր առաքելություններից.

«Գրքի ընտրությունը բարդ էր, բայց բովանդակությունն արդարացնում է այդ բարդությունը: Այս գիրքը չափազանց կարևոր է հայ ընթերցողի համար: Գիրքը կարդալուց հետո ես «երկրորդ անգամ ընդունեցի քրիստոնեությունը: Ամբողջ գրքի շարադրանքը հարց ու պատասխան է, մասնագետ-գիտնականի, և սիրողական, բայց նաև բավականին լուրջ քրիստոնեությունն ու Սուրբ գիրքն ուսումնասիրող մեկի կողմից: 13 հարցազրույց է ներառված, ընդ որում հետաքրքիր է, որ հեղինակը ոչ թե հարցազրույցները վարել է ցաք ու ցրիվ, այլ ընդգծված կերպով երևում է, թե ինքը ինչ քայելի հաջորդականությամբ է ընտրել մասնագետներին»:

 

 

 

Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրենի հավաստմամբ այս ժանրը նորություն չէ, այն եկեղեցուն հայտնի է դեռևս վաղ քրիստոնեական շրջանից, նույնիսկ նմանատիպ գրականություն ունենք 19-20 դարերում, հատուկ հավատացյալների համար:

Գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանի համար գրքի լեզուն իր համար չի եղել անհաղթահարելի խոչընդոտ, գիրքը դյուրամարս է և միևնույն ժամանակ պարզունակ չէ. «Կարծում եմ, որ ցանկացած լավ գրքի բանաձևն այս երկուսի հատումը մեկտեղելու մեջ է: Թարգմանության ժամանակ պետք է դուրս թողնես էգոն, թարգմանչի էգոն չպետք է հայտնվի հեղինակի ու տեքստի միջև, որը պետք է ստանալ վերջնարդյունքում:  Քանի որ մի քանի անգամ կարդացել եմ Նոր կտակարանը, հետևաբար տերմինները գրեթե անգիր հիշում էի, և թարգմանելիս շատ դժվարություններ չեն առաջացել»:

  

Տաթև Նալբանդյանին գիրքը խմբագրելիս հետաքրքրել են հեղինակի և´հարցերը, և´ պատասխանները, և´ ճշմարտության նրա որոնումներն ամբողջ գրքի ընթացքում. «Այն հարցերը, որոնք օրինակ սովորաբար առաջանում են ինչ-որ աթեիստի մեջ, Ստրոբելը կարողանում է էլ ավելի շատ հարցեր ավելացնել: Իրականում նա բազմաթիվ այնպիսի նոր հարցեր է տալիս, որ որևէ աթեիստի մտքով անգամ չի անցնում:Օրինակ ինձ համար բացահայտում էր, որ ըստ աստվածաբանների, այդ գիտական գրականության մեջ այնքան էլ որոշակի չէ, թե կտակարանը գրել են Մատթեոսը, Ղուկասը կամ մյուս առաքյալները: Եվ միայն Քրիստոսի ծնունդից հետո, 125 թվականին է հայտնի դարձել, որ կտակարանը գրել են նրանք: Գիրքը պետք է կարդան նրանք, որոնք առանց հարցերի էլ հավատում են Քրիստոսի գոյությանը, և նրանք, որոնց մեջ, այնուամենայնիվ, հարցեր են առաջանում»։

 

Տեր Արարատի խոսքով, այն մարդկ, որոնք փնտրտուքի ճանապարհին են, միանշանակ այս գիրքն օգնելու է` գիտելիքի փոխանցման տեսանկյունից, բայց այն մարդիկ, որոնք իսկապես աթեիստ են, իրենց կյանքում գիքը ոչինչ չի փոխելու:

Կարդացեք նաև