Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

/ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ


Newmag-ի հիմնական հրատարակությունները ընտրում է խմբագրական խորհուրդը ՝ ըստ հրատարակչական ռազմավարության, շուկայի հետաքրքրության և թեմատիկ ուղղությունների։ Այդ գրքերը Newmag բրենդի ներքո են և կրում են լոգոն, դիզայնի միասնական ոճն ու բովանդակային գիծը։ Հեղինակները չեն մասնակցում ֆինանսավորմանը, փոխարենը Newmag-ը ստանձնում է ամբողջական ներդրումները, ռիսկերը և բաշխման իրավունքները։

Newmag & Friends ձևաչափը ստեղծել ենք այն հեղինակների համար, ովքեր

  • ցանկանում են ինքնուրույն հրատարակել իրենց գիրքը,
  • բայց ուզում են դա անել պրոֆեսիոնալ մակարդակով,
  • առանց ինքնահրատարակման սխալների և ցածր որակի ռիսկերի։

Այսինքն՝ հեղինակն իր գրքի հրատարակիչն է, Newmag-ի թիմը հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող գործընկեր, որը կազմակերպում է ամբողջական պրոցեսը՝ խմբագրում, դիզայն, տպագրություն, մեդիա-փիար, վաճառք և դիստրիբյուցիա։

Գիրքը չի կրում Newmag լոգոն և չի դիտվում որպես հրատարակչության ծրագրային գիրք, բայց ստեղծվում է նույն բարձր մասնագիտական չափանիշներով, նույն թիմի կողմից։


Լրացուցիչ պայմաններ

  • Հեղինակային իրավունքը լիովին մնում է հեղինակին։
  • Newmag & Friends հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող հրատարակչական
  • գործընկեր։
  • Բոլոր ծառայությունները կատարվում են պայմանագրով՝ հստակ նշված ժամկետով և ֆիքսված վճարումներով։


ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

1. Խմբագրական ծառայություն – Սկսած 300.000 դրամից։ Գինը պայմանավորված է էջերից քանակից

  • Խմբագրում,
  • սրբագրում,
  • վերիֆիկացիա:

2. Դիզայն և մակետավորում — 300,000 դրամ

3. Տպագրություն — Գինը պայմանավորված է էջերից քանակից, չափից և գունավոր էջերի կամ ներդիրների առկայությունից։

  • տպաքանակ՝ 500 օրինակ,
  • կազմ՝ կոշտ:

4. PR և մարկետինգային արշավ — 800,000 դրամ

  • Գրքի հեռուստաշնորհանդես Արմենիա TV-ի Բարի լույս ծրագրում,
  • Գրքի առկա շնորհանդես / գրախանութային launch,
  • Գրքի մասին մամուլի հաղորդագրություն,
  • Գրքի ու հեղինակի մասին առանձին էջ newmag.am կայքում,
  • Գրքի թրեյլեր,
  • Գրքի սոցմեդիա արշավ / վիզուալներ, ռիլեր:

5․ Դիստրիբյուցիա և վաճառք —250,000 դրամ

  • Գործընթացի կառավարում,
  • Մատակարարում և հաշվետվություն,
  • Պահեստավորում և առաքում Երևանում, փոստով՝ մարզեր և արտասահման: