Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

«Համայնքային գրադարանների հզորացում» նախագիծը կրթական և բարեգործական նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել Հայաստանի մարզերի համայնքային գրադարանները՝ դրանք համալրելով նոր ու որակյալ գրքերով։ Այս նախաձեռնությանը կարող են միանալ բարերարներ, ընկերություններ կամ հիմնադրամներ՝ Newmag-ի հրատարակած 500 միավոր նոր գրքերը նվիրաբերելով համայնքային այն գրադարանին, որին ցանկանում են կամ ըստ մեր խորհրդի։

Ծրագրի անհրաժեշտությունը Գրքատվություն

45%

ՀՀ-ում սովորողների 45 %-ը ձեռք չի բերել անհրաժեշտ հիմնական հմտություն:

Bg
20%

Դիմորդների 20 %-ը չի հաղթահարել հայերենի միասնական քննության նվազագույն շեմը:

Bg
46%

Հայերենի ավարտական քննության նվազագույն շեմը չի հաղթահարել 9-րդ դասարանի աշակերտների 46 %-ը:

Bg
20%

Սովորողների 20 %-ը դժվարությամբ է համապատասխանել (կամ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին:

ՀՀ-ում յուրաքանչյուր 5-րդ սովորողը ֆունկցիոնալ անգրագետ է։

Ծրագրի ՆՊԱՏԱԿԸ Գրքատվություն

ԿՍՊ այս բացառիկ նախագիծն ունի ֆունկցիոնալ անգրագիտությունը հաղթահարելու, կրթական և համայնքային ինքնակազմակերպման բաղադրիչներ։

ՀՀ համայնքային գրադարաններից մեկը համալրել 500 միավոր նոր և հայալեզու գրքերով։

Թարմացնել մեր երկրի ավելի քան 350 համայնքների գրադարանային ֆոնդը, որը չի համալրվել ավելի քան 30 տարի:

Ծրագրի ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ Գրքատվություն

Տեղերում կազմակերպվում է գրքերի նվիրատվության հանդիսավոր արարողություն՝ բարերարների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ։

500 գրքերի ներսում փակցվում է բարերարի անունը։ Ամբողջ խմբաքանակը հատուկ բրենդավորած տուփերով տեղափոխում կարիքավոր գրադարան։

Միջոցառմանը հրավիրում են համայնքի մտավորականները, ընթերցողները, տեղի իշխանությունը: Միջոցառումը լուսաբանվում է սոցցանցերով և մեդիայով։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ Գրքատվություն

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ Գրքատվություն

Պահանջվում է միայն ցանկություն և ֆինանսավորում։ Newmag-ը կկազմակերպի ամեն ինչ՝ գրքերի տեղափոխումից մինչև հանդիսավոր արարողություն։ Ծրագրին միանալու համար կարող եք զանգահարել՝ +374 77 016 202 կամ գրել [email protected] էլփոստին։

Քարտեզ

Գործընկերներ

Լուրեր