Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Գրքատվություն #14 / Amundi-Acba Asset Management ը

Գրքատվություն #14 / Amundi-Acba Asset Management ընկերության աջակցությամբ Սևանի ընթերցասերները ստացավ 500 գիրք (լուսանկարներ)

09/04/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Amundi-Acba Asset Management ընկերության աջակցությամբ 500 գիրք են նվիրել Գեղարքունիքի մարզի «Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգին»։

Գրքատվության միջոցառումը տեղի ունեցավ Սևանի մշակույթի տանը։  «Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի» տնօրեն Ֆրունզ Հարությունյանն այս նախաձեռնությունը կարևոր է համարում մարզային գրադարանների գրականությունը թարմացնելու, հնամաշ գրքերը նոր գրքերով փոխարինելու տեսանկյունից. 


«Մեր գրադարանը միշտ եղել է գիտելիքի ու ուսման վայր, և այսօր այդ առաքելությունը նոր շունչ է ստանում։ Յուրաքանչյուր նոր գիրք, որ մտնում է գրադարան, դառնում է մի նոր հնարավորություն ընթերցողի համար՝ բացահայտելու աշխարհը։ Պատիվ ունեմ գրադարանի աշխատակիցների ու ընթերցողների անունից շնորհակալություն հայտնել Newmag հրատարակչությանն ու Amundi-Acba Asset Management ընկերությանը։ Այս նախաձեռնությունը մեզ հիշեցնում է, որ գիրքը շարունակում է լինել միավորող կամուրջ, այն բացում է մտքի հորիզոնները և ուժեղացնում հասարակության արժեքները»։

Սևան համայնքի գրադարանը 14-րդն է, որին Newmag հրատարակչությունն իր գործընկերների հետ աջակցում է նոր ու ժամանակակից 500 գրքով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկաներին ծանոթացրեց գրադարանների աջակցման ծրագրին։

Գնել Նալբանդյանը գրադարանի աշխատակիցներին ներկայացրեց նաև հրատարակչության կայքը՝ newmag.am-ը, որտեղ գրադարանավարներն ու ընթերցողները կգտնեն մանրամասն տեղեկություններ գրքերի, հեղինակների մասին.


«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր գրադարանները նոր գրքերը մեծ ոգևորությամբ են ընդունում։ Համոզված եմ, որ այստեղ հավաքված են ոլորտի նվիրյալները, որովհետև գիտեմ, որ ձեր աշխատավարձը բարձր չէ, բայց դուք աշխատում եք սիրով, քանի որ մեծ առաքելություն ունեք՝ ուղղորդել երիտասարդ, պատանի, դեռահաս մարդկանց գրքերի մեծ աշխարհ»։

Amundi Acba Asset Management-ի հովանավորությամբ 500-ական գրքերով արդեն համալրվել է ոչ միայն Սևանի համայնքային գրադարանը։ Օրեր առաջ նույնքան գիրք էլ ստացավ Սիսիանի համայնքային գրադարանը:

Amundi-Acba Asset Management-ի մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը և այս նախաձեռնության մաս դառնալու որոշման կարևորությունը. 


«Մեր ընկերությունն իրականացնում է ֆինանսական, ներդրումային գործունեություն։ Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մեզ համար կարևոր է ոչ միայն մեր ֆինանսական, այլ նաև սոցիալական կատարողականը։ Այս համատեքստում մեր ընկերությունն արդեն 6 տարի իրականացնում է սոցիալական պատասխանատվության քաղաքականություն։ 

Այդ վեց տարիներն անցել ենք Newmag-ի հետ։ Իրականացրել ենք նախաձեռնություններ, որոնց միջոցով հայ ընթերցողին հասանելի ենք դարձրել բազմաբովանդակ գրականություն։ Կայուն զարգացման համատեքստում, կա8ծում եմ, որ փափուկ հմտությունների զարգացման դարաշրջանում գիրք կարդալը դեռևս ունի կարևոր նշանակություն»։


Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց գրքերը, որոնք նվիրաբերվել են գրադարանին. «Այս գրքերը մենք ընտրել ենք մեծ խնամքով։ Մեր խմբագիրները, թարգմանիչները, սրբագրիչները մեծ ուշադրությամբ են աշխատում, որպեսզի ընթերցողները բավականություն ստանան գրքերից։ 

Ունենք բազմաժանր գրականություն. այս 500 գրքերում դուք կգտնեք սիրավեպեր, պատմական, քաղաքական, գիտական, մանկական գրքեր, տնտեսագիտական ու մոտիվացնող գրականություն։ Վստահ ենք, որ մեր ոչ գեղարվեստական գրականությունը կօգնի բազմաթիվ երիտասարդների կողմնորոշվելու նաև մասնագիտության հարցում»։


Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, մասնագիտությամբ լրագրող Արմինե Ղուկասյանը նվիրատվության օրը ամփոփեց մեկ վերնագրով՝ «14-րդ կանգառը՝ Սևան». «Newmag հրատարակչության գործունեությանը հետևում եմ տարիներ շարունակ։ Վերափոխվող, արժեքների անկման ժամանակներում ու աշխարհում Newmag-ը մի օազիս է, որը մեզ տանում է գրքի աշխարհ։ 

Տարիներ շարունակ մեր գրադարանը ստացել է գրքեր, բայց դրանք եղել են մի քիչ հնամաշ կամ նվիրատուների համար ոչ պետքական գրքեր, որ տեղափոխել են գրադարան։ Երբ օրեր առաջ իմացա, որ Newmag-ը 500 կտոր լրիվ նոր գրականություն է նվիրելու մեր գրադարանին, շատ ուրախացա։ Սա մեծ իրադարձություն է մեզ համար»։


Գրքատվության ծրագիրը շարունակվում է. մեկ տարում հրատարակչությունն իր գործընկեր կառույցների հետ Հայաստանյան 14 համայնքային գրադարանի նվիրաբերել են արդեն 6750 գիրք։

Կարդացեք նաև

Կարդացեք նաև

Տարածել