ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադար

Book donation / Vanadzor. 500 գիրք Վանաձորի գրադարաններին (լուսանկարներ)

07/22/2024

newmag-y-n

newmag-ի և Freedom Broker Armenia-ի նախաձեռնությամբ Լոռու գրադարանները համալրվել են 1000 գրքով։ Այս շաբաթ երկու ընկերությունները Վանաձորին նվիրեցին 500 գիրք։

Մեկ շաբաթում Վանաձորը 2-րդ կանգառն է, որ newmag-ը Freedom Broker Armenia-ի աջակցությամբ նվիրաբերում է 500 գիրք։ Առաջինն Ալավերդիի համայնքային գրադարանն էր։ Ընդհանուր առմամբ, արդեն 1000 գքով համալրվել են Լոռիի գրադարանները։

 

Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանի աշխատակիցներն առանց ժամանակ կորցնելու խնամքով դասավորում են նոր գրքերը, որ ընթերցողները ժամ առաջ կարողանան ընթերցել newmag-ի հրատարակած որակյալ, ժամանակակից գործերը։

 

Ըստ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը կենդանի օրգանիզմ է, ինչը միանգամից նկատելի է թե գրադարակներում խնամքով դասավորված գրքերից, թե՛ աշխատակիցների վերաբերմունքից.

 

«Ես տեսա գրդարանավարների, ովքեր պատրաստ են զարգացնել ընթերցողների գրական ճաշակը։ Մենք հուսով ենք, որ այստեղ աշխատող մարդիկ, որ առանձնապես բարձր աշխատավարձ չեն ստանում, բայց նվիրված են իրենց գործին, կանեն հնարավորը, որ մեր բերած գրքրեը հասնեն ընթերցողին։ Մեր գրքերը բեսթսելլերներ են, ու ընթերցողները արժանի են կարդալ արդիական, ժամանակի շնչով ապրող գրքրեը։

Այստեղ կան պատմագիտական վերջին թարմության գրքեր, օրինակ՝ «Փախուստ էրգրից», որը փայլուն գիրք է, գիտական աշխատություն է՝ պատմական ու այսօրվա իրողությունների մասին, մենք հրատարակում ենք մանկական գրականություն՝ հրաշալի տպած, հրաշալի գույներով, տառատեսակով, մենք հրատարակում ենք գրքեր, որ երեխաները վայելեն, քանի որ ընթերցանությունը հաճելի պրոցես է»։

 

Մարզերին ժամանակակից գրականություն տրամադրելու նախաձեռնությունը newmag-ը սկսել է Լոռիից։ Book donation-ին առաջինը միացել է Freedom Broker Armenia-ն։ PR & GR Freedom Holding ընկերության Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ղեկավարի տեղակալ Լիլիթ Հակոբյանն ընդգծում է՝ ընկերությունն ուրախ է մարզերում զարգացման ծրագրերի մեկնարկը տալ նման ծրագրով.

«Ես ուրախ եմ ու հպարտ, որ մեր կազմակերպության հայաստանյան գրասենյակը կարևորում է հասարակության կրթական ու զարգացման շարունակական ծրագրերը։ Մենք բազմաթիվ պլաններ ունենք, ու դրանցից մեկը նաև մեր ակադեմիան է, որը ստեղծվելու է Երևանում։ Բայց մենք նաև պետք է զարգացնենք մարզերը, դրա համար սկսել ենք հենց այս քայլով, քանի որ գրքով է սկսվում կրթության երկար ու ձիգ ճանապարհը։ Ինձ ևս իմ նպատակին հասնելուն օգնել են գրքրեը»։

 

«Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգ» 50-ամյա ՀՈԱԿ-ն ունի 4 գրադարան, 6000 ընթերցող, 105 000 գիրք: newmag-ի գրքերը տեղ կգտնեն բոլոր 4 գրադարաններում։ ՀՈԱԿ֊ի տնօրեն Մանե Մուրադյանի խոսքով, միանգամից 500 նոր ու ժամանակակից գիրք ստանալու մասին լուրը սկզբում ընդունել են թերահավատորեն.

«Այս գրքերից յուրաքանչյուրն ունենալու է մեծ պահանջարկ։ Դուք ճիշտ ընտրություն եք կատարել, մեր ընթերցողները կերջանկանան։ Մեր գրադարանավարներն աշխատում են ամեն օր, նոր գաղափարներով ու անխոնջ։ Ցանկանում եմ, որ բոլոր գարդարաններն ունենան նման հնարավորություն ու վայելեն մեզ պես այս պահը»։

 

Վանաձորի մեր հեղինակ Նարինե Կռոյանը ելույթում նշեց, որ մեծ նախաձեռնությունների հիմքում միշտ պետք է լինի սեր, այս դեպքում՝ սերը գրքի ու ընթերցողի նկատմամբ.

«Ինչ նախաձեռնություն էլ լինի, ինչ միջոցառում էլ լինի, չի ստացվի, եթե սերը չլինի։ newmag-ի բոլոր նախաձեռնություններում կա մեծ սեր, բոլոր գրքերի ստեղծման հիմքում սերն է, այն մթնոլորտը, որ կա հրատարակչությունում, մեծ սիրո արդյունք է։ Յուրաքանչյուր մարդ այնտեղ իր տեղում է, և ես ուրախ եմ, որ newmag-ի հեղինակն եմ»։

 

newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, գուցե գրադարանները ժամանակ առ ժամանակ ստանում են գրքրեր, բայց այն գրքերը, որոնք հրատարակչությունը նվիրաբերում է մարզային գրադարաններին, հատընտիր են։ Գրքեր են, որոնք բացարձակ բեսթսելլեր են արտերկրում ու Հայաստանում.

 

«Մեզ համար շատ կարևոր է, որ քաղաքային սնոբիզմ չլինի մեր գործողություններում, աշխատանքում, տեսլականում։ Մենք բերել ենք այն գրքրեը, որոնք կարդում են Երևանում ու հիմա կկարդան նաև Վանաձորում։ Ու եթե ունենք բեսթսելլերներ, ուրեմն պետք է պարտադիր ձեզ մոտ ևս դրանք լինեն։ Շատ խնամքով ենք ընտրել գրքրրեը՝ հաշվի ենք առել ձեր ընթերցողների ճաշակը, տեղանքը, նաև այնպիսի գրքեր, որոնց շնորհիվ կընդլայնվի ընթերցողների քանակը, որ ստեղծվի գրական համայնք, լինեն գրական քննարկումներ։

Մեր նպատակն է, որ գրքերի շնորհիվ մարդիկ հասնեն երջանկության, գումար վաստակեն, և եթե գրադարանները չեն տալիս այդ հնարավորությունը, ուրեմն չունեն համապատասխան գրականություն։ Պետք է կարողանանք մտածողության ձևավորել։ Իսկ մտածողությունը ձևավորվում է, երբ քննադատորեն, վերլուծաբար ես մոտենում ընթերցանթյանը։

Այս նախաձեռնությունը Freedom Broker Armenia-ի համար սոցիալական պատասխանատվության բաղկացուցիչ մասն է, իսկ մեզ համար հետապնդում է համայնքային գրադրաններն ուժեղացնելու, կայացնելու նպատակ։ Եթե մարդը ցանկանում է սովորել, ընթերցել, պետք է ստղծել նրա համար պայմաններ՝ ապահովել նրան գրքով»։

 

Արտակ Ալեքսանյանի խոսքով, մարզերին գրքեր տրամադրելու նախաձեռնությունը կունենա շարունակություն։

 

Վանաձորում book donation-ը եզրափակվում է դասախոսությամբ։ Freedom Broker Armenia-ի կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը հանդես եկավ ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասախոսությամբ, թեման՝ «Ինչից է սկսվում ֆինանսական գրագիտությունը»։

 

Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, ,կրթության և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրեր հանձնեց newmag-ին և Freedom Broker Armenia-ին։

Կարդացեք նաև

Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններինBook donation. 500 գիրք՝ Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին (լուսանկարներ)

Տարածել