Գլխավոր Լուրեր

«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը

«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)

10/21/2026

newmag-y-n

«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հայերեն հրատարակության առթիվ ամերիկացի լրագրող և գրող Չարլզ Դահիգը տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին՝ շնորհակալություն հայտնելով Newmag-ին` իր երրորդ գրքի հայերեն հրատարակության համար։

«Սուպերհաղորդակցվողները» հաղորդակցության և մարդկանց հետ կապ ստեղծելու գիտության մասին է։ Գրքում Դահիգը ներկայացնում է նեյրոգիտության նոր բացահայտումներ և բացատրում, թե ինչ է տեղի ունենում մեր ուղեղում, երբ զրուցում ենք մեկ ուրիշի հետ։

«Մեր սովորած ամենակարևոր բաներից մեկն այն է, որ թեև մեզ կարող է թվալ, թե զրույցի ընթացքում խոսում ենք ընդամենը մեկ թեմայի մասին, իրականում ամեն մի զրույց բաղկացած է մի քանի տարբեր խոսակցություններից»։

Դահիգը առանձնացնում է հաղորդակցության երեք հիմնական տեսակ՝ գործնական, հուզական և սոցիալական.

«Կան գործնական խոսակցություններ, որոնց ընթացքում մենք փորձում ենք լուծել խնդիրներ։ Կան հուզական խոսակցություններ, երբ կիսվում ենք մեր զգացմունքներով։ Եվ կան սոցիալական խոսակցություններ, որոնց ընթացքում խոսում ենք, թե ինչպես ենք միմյանց հետ հարաբերություններ կառուցում և ինչպես ենք հարաբերվում հասարակության հետ։ Հասկանալը, թե ինչպիսի զրույցի մեջ ենք գտնվում և ինչ կանոններով է այն ընթանում, օգնում է մեզ ավելի հեշտ կապ հաստատել ուրիշների հետ, ընկերներ ձեռք բերել և միմյանց վստահել»։

Դահիգի խոսքով՝ հաղորդակցության այս մեխանիզմները հասկանալը կարևոր է ոչ միայն ավելի լավ զրուցելու, այլև այնպիսի հարաբերություններ կառուցելու համար, որոնցում մարդիկ իրենց իսկապես լավ են զգում։

Տեսաուղերձի վերջում Չարլզ Դահիգը հայ ընթերցողներին մաղթում է բազմաթիվ հրաշալի զրույցներ և սպասում նրանց կարծիքներին։

«Սուպերհաղորդակցվողներ» գիրքը հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։

Գրքի հրատարակման նախաձեռնող՝ Ակբա բիզնես ակումբ

Գլխավոր գործընկեր՝ Ակբա բանկ

Կարդացեք նաև


Տարածել

Սուպերհաղորդակցվողներ
Սուպերհաղորդակցվողներ

Չարլզ Դահիգ

7800 ֏

Նկարագրություն

Արդյունավետ հաղորդակցվելու համար գերմարդկային ուժ է պետք գործադրել։ Մարդկանց հետ շփվելու վարպետները գիտեն, որ յուրաքանչյուր զրույց իրականում բաղկացած է երեք զուգահեռ խոսակցություններից՝ գործնական («Ի՞նչ է իրականում կատարվում»), հուզական («Ի՞նչ ենք զգում») և սոցիալական («Ո՞վ ենք մենք»)։ 

Մեր կենափորձը, արժեքները, հույզերը, նաև այն, թե ինչպես ենք ընկալում ինքներս մեզ և ուրիշներին, ազդում են մեր յուրաքանչյուր զրույցի վրա։ Այս գրքի շնորհիվ կիմանաք, թե որոշ մարդիկ իրենց ո՛ր հմտությունների ու կարողությունների շնորհիվ են հստակ արտահայտում իրենց մտքերը և նույնքան հստակ հասկանում այլոց։