Տեղի ունեցավ New York Times-ի բեսթսելլեր դարձած «Նորա Վեբստեր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
10/20/2026
Newmag-ը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր» վեպը։ Գրքի հեղինակը Քոլմ Թոյբինն է։ Նա ժամանակակից իռլանդացի գրող է, նրա ստեղծագործությունները երեք անգամ ընդգրկվել են Բուքերյան մրցանակի կարճ ցանկում, «Բրուքլին» վեպն էլ արժանացել է Costa մրցանակին և էկրանավորվել Հոլիվուդում։
«Նորա Վեբստեր» վեպն ինքնակենսագրական է։ Հերոսուհու՝ Նորայի նախատիպը, հեղինակի մայրն է։ Քոլմ Թոյբինը հարցազրույցներից մեկում ասել է, որ փոքր տարիքում մորը, մոր արարքներն այլ կերպ էր ընկալում։ Հասուն տարիքում հեղինակը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել մոր կյանքն ուճակատագիրը , ու այդ ապրումներն էլ տեղ են գտել գրքում։ Վեպի հերոսուհին ամուսնու մահից հետո պետք է ապրի նոր կանոններով, նոր կյանքով, նոր հետաքրքություններով։
Հեռուստաշնորհանդեսին գիրքը ներկաայացրել է վեպի թարգմանիչ, գրականագետ Անուշ Սեդրակյանը։ Ըստ նրա, գիրքն ավելի շատ այն մասին է, թե ինչպես կինը չի ապրել իր կյանքը. «Պատմություն է, ոչ թե ապրելու, այլ չապրած կյանքի մասին, նա չի ապրել, ու մի օր արդեն ուշ է սովորելու, զարգանալու, նախասիրություններ ունենալու համար։
Ամուսնու մահից հետո չորս երեխաների մայրը սովորում է ապրել ու գործել, քանի որ մինչև այդ ապրել է ամուսնու ուղեցույցով, չնայած ամուսինը ո՛չ բռանակալ էր, ո՛չ ասում էր՝ ինչ անել։ Պարզապես, կնոջ մտքով չի անցել, որ ինքն ունի դրա իրավունքը կամ ունի որևէ նախասիրություն»։
Անուշ Սեդրակյանը վստահ է, որ հեղինակի տաղանդավոր ու լավ գրող լինելու լավագույն ապացույցը դետալներն են.
«Դետալներն են որոշում գրողի տաղանդավոր ու անտաղանդ լինելը։ Մանրամասներն են կարևոր, դա էլ դառնում է ապագա գրքի կատարյալ լինելու ցուցանիշը։ Հետաքրքիր է, որ վեպն ընթերցելիս, հեղինակն անընդհատ պահում է գործողության բացակայութան մեջ։ Մենք սովորաբար սպասում ենք գործողության, բայց ոչ այս դեպքում։
Օրինակ մի գեղեցիկ դետալի օրինակ բերեմ. գրողը ցույց է տալիս, որ թե ինչպես է Նորան որոշում իր համար նոր զգեստներ գնել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է առաջանում այդ ցանկությունը։ Սա լավ գրականություն է, որտեղ մենք անընդհատ ենթադրություններ ենք անում՝ առանց գործողության սպասելու»։
Հերոսուհու անձնական պատմությանը զուգահեռ գրողը ներկայացնում է նաև 1960–70-ականների Իռլանդիայի քաղաքական և հասարակական փոփոխությունները.
«Հեղինակը քաղաքական լուրջ խնդիրների մասին խոսում է միջնորդավորված։ Քաղաքականությունը, երբ մտնում է գրականություն, ուղիղ դեմքը չի պահում, ուղիղ քարոզ չես կարող անել, կա միջնորդավորված քաղաքականություն. մի բան սողոսկում է քո կյանք, դառնալով քո էության մի մասը, քո խոհանոցային խոսակցության մի հատվածը, մի ճնշող գործիքը։
Աննորմալ է, որ հարազատ մարդկանց հետ հավաքվում եք թեյի սեղանի շուրջ, ընդ որում ձեր հայրն է մահացել, բայց դուք խոսում եք Իռլանդիայի քաղաքական անցուդարձի մասին»։
Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր» գրքի թարգմանիչը վստահ է, որ վեպը շատ կհավանեն նաև հայ ընթերցողները, հատկապես կանայք։ Նրանք կտեսնեն մի կնոջ պատմություն, որը վերագտնում է իրեն, փոխում կյանքը՝ ճանաչելով իրեն ու իր նախասիրությունները։ Հեղինակն իր հերոսուհու միջոցով ցույց է տալիս` ինչպես աշխատել, ապրել, եթե նույնիսկ շատ դժվար է։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Տեղի ունեցավ «Փողի ծախսաբանությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Newmag-ը ներկայացնում է «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակի մյուս գիրքը՝ «Փողի ծախսաբանությունը» (թրեյլեր)
4 նոր գիրք հայերեն, 3 միջազգային հյուր. Թարգմանչաց տոնին Newmag-ն անցկացրեց 4-րդ Francofest-ը (լուսանկարներ)
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)